ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն ողջունել է Ալմաթիում հայ-ադրբեջանական բանակցությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Նահանգները ողջունել է Ղազախստանի առաջարկը՝ մայիսի 10-ին Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին՝ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով։ Հայտնել է «TURAN»-ի վաշինգտոնյան թղթակիցը։

«Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է»,- ասել է ԱՄՆ պետական քարտուղարության ներկայացուցիչը՝ ի պատասխան TURAN-ի հարցմանը:

«Ողջունում ենք Ղազախստանի՝ հանդիպումը հյուրընկալելու առաջարկը։ Ինչպես բազմիցս նշել ենք, ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացով և աջակցում ենք երկու երկրներին, երբ նրանք շարժվում են դեպի խաղաղության համաձայնագիր՝ ի շահ ողջ տարածաշրջանի»,- հայտնել է դիվանագիտական գերատեսչությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular