ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատգամավոր Զատուլինը հայտարարել է Անդրկովկասը «հակառուսական ցատկահարթակի» վերածելու ԱՄՆ-ի փորձերի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչ մեր երկիրը կենտրոնացած է ուկրաինական հակամարտության վրա, Արևմուտքը «ապակայունացնում» է Վրաստանն ու Հայաստանը։ Հնարավոր է նաև, որ «էթնիկական հարաբերությունների ցնցումը» ազդի Հյուսիսային Կովկասի և Ադրբեջանի վրա։ Այդ մասին govoritmoskva.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ` Կոնստանտին Զատուլինը։

«Կասկած չկա, որ նրանք ցանկանում են Վրաստանը շեղել ողջամիտ և զգուշավոր կուրսից դեպի կատաղի հակառուսական կուրս: Դրա համար օգտագործվում է ցանկացած պատճառ. տվյալ դեպքում օտարերկրյա գործակալների մասին օրենքը:

Այդ առումով առաջնահերթությունը պատկանում է ԱՄՆ-ին: Նահանգներն է, որ կտրականապես դեմ է Վրաստանում և ընդհանրապես հետխորհրդային տարածքում նման օրենքների ընդունմանը։

Դա հենց այն երկիրն է, որը կերակրում է այդ օտար գործակալներին։ Ակնհայտ է, որ այսօրվա իրավիճակում Վրաստանում օտարերկրա գործակալների մասին օրենքի դեմ ցանկացած ելույթ ոգեշնչվում է ամերիկյան, արևմտյան այն կլանների կողմից, որոնց ցանկությունն է անպատիժ մնալ ցանկացած գործողության համար։

Վրաստանն ապակայունացնելն, իմ կարծիքով դժվար չէ, հաշվի առնելով այն խնդիրները, որոնք սկզբունքորեն կան Վրաստանում։ Օրինակ` հակառուսական բողոքի ակցիաներ հրահրել կարելի է կրկին սեղմելով Աբխազիայի և Հարավային Օսիայի ցավոտ տեղը։ Հետևաբար, այն ամենը, ինչ տեղի է ունենում, տեղավորվում է ընդհանուր պլանի մեջ,- ասել է Զատուլինը,- բայց արդյո՞ք պատրաստվում են Վրաստանը դարձնել «հակառուսական ցատկահարթակ»։

Կան մի շարք տարբերակներ: Նրանք հիմա դատելով հայ պաշտոնյաների պաշտոնական հայտարարություններից` փորձում են նաև Հայաստանը վերածել «հակառուսական ցատկահարթակի»: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, որը լավ հարաբերություններ է դրսևորում Ռուսաստանի հետ, չզբաղվենք ինքնախաբեությամբ, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը ոչ թե Ռուսաստանն է, այլ Թուրքիան։

Ադրբեջանի դիրքորոշումը մեծապես է կախված Թուրքիայի դիրքավորումից։ Հետևաբար, այժմ կա տարբերակների մի ամբողջ շարք, թե ինչպես կարելի է Անդրկովկասը վերածել «հակառուսական ցատկահարթակի»։

Դա շատ վտանգավոր է, հաշվի առնելով Հյուսիսային Կովկասը, որտեղ ազգամիջյան հարաբերությունները խարխլելու փորձ է արվում: Սա ինչ-որ չափով հարկադրված վճար է այն բանի համար, որ մենք կռվում ենք Ուկրաինայում։ Մենք այսօր կենտրոնացած ենք այդ ճակատի վրա։ Եվ, իհարկե, դա օգտագործում են մեր սահմանների ողջ պարագծով, և որտեղ բարակ է, այնտեղ էլ կոտրվում է»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular