Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատգամավոր Զատուլինը հայտարարել է Անդրկովկասը «հակառուսական ցատկահարթակի» վերածելու ԱՄՆ-ի փորձերի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչ մեր երկիրը կենտրոնացած է ուկրաինական հակամարտության վրա, Արևմուտքը «ապակայունացնում» է Վրաստանն ու Հայաստանը։ Հնարավոր է նաև, որ «էթնիկական հարաբերությունների ցնցումը» ազդի Հյուսիսային Կովկասի և Ադրբեջանի վրա։ Այդ մասին govoritmoskva.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ` Կոնստանտին Զատուլինը։

«Կասկած չկա, որ նրանք ցանկանում են Վրաստանը շեղել ողջամիտ և զգուշավոր կուրսից դեպի կատաղի հակառուսական կուրս: Դրա համար օգտագործվում է ցանկացած պատճառ. տվյալ դեպքում օտարերկրյա գործակալների մասին օրենքը:

Այդ առումով առաջնահերթությունը պատկանում է ԱՄՆ-ին: Նահանգներն է, որ կտրականապես դեմ է Վրաստանում և ընդհանրապես հետխորհրդային տարածքում նման օրենքների ընդունմանը։

Դա հենց այն երկիրն է, որը կերակրում է այդ օտար գործակալներին։ Ակնհայտ է, որ այսօրվա իրավիճակում Վրաստանում օտարերկրա գործակալների մասին օրենքի դեմ ցանկացած ելույթ ոգեշնչվում է ամերիկյան, արևմտյան այն կլանների կողմից, որոնց ցանկությունն է անպատիժ մնալ ցանկացած գործողության համար։

Վրաստանն ապակայունացնելն, իմ կարծիքով դժվար չէ, հաշվի առնելով այն խնդիրները, որոնք սկզբունքորեն կան Վրաստանում։ Օրինակ` հակառուսական բողոքի ակցիաներ հրահրել կարելի է կրկին սեղմելով Աբխազիայի և Հարավային Օսիայի ցավոտ տեղը։ Հետևաբար, այն ամենը, ինչ տեղի է ունենում, տեղավորվում է ընդհանուր պլանի մեջ,- ասել է Զատուլինը,- բայց արդյո՞ք պատրաստվում են Վրաստանը դարձնել «հակառուսական ցատկահարթակ»։

Կան մի շարք տարբերակներ: Նրանք հիմա դատելով հայ պաշտոնյաների պաշտոնական հայտարարություններից` փորձում են նաև Հայաստանը վերածել «հակառուսական ցատկահարթակի»: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, որը լավ հարաբերություններ է դրսևորում Ռուսաստանի հետ, չզբաղվենք ինքնախաբեությամբ, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը ոչ թե Ռուսաստանն է, այլ Թուրքիան։

Ադրբեջանի դիրքորոշումը մեծապես է կախված Թուրքիայի դիրքավորումից։ Հետևաբար, այժմ կա տարբերակների մի ամբողջ շարք, թե ինչպես կարելի է Անդրկովկասը վերածել «հակառուսական ցատկահարթակի»։

Դա շատ վտանգավոր է, հաշվի առնելով Հյուսիսային Կովկասը, որտեղ ազգամիջյան հարաբերությունները խարխլելու փորձ է արվում: Սա ինչ-որ չափով հարկադրված վճար է այն բանի համար, որ մենք կռվում ենք Ուկրաինայում։ Մենք այսօր կենտրոնացած ենք այդ ճակատի վրա։ Եվ, իհարկե, դա օգտագործում են մեր սահմանների ողջ պարագծով, և որտեղ բարակ է, այնտեղ էլ կոտրվում է»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը ս.թ. օգոստոսի 28-ից մեկնարկել է չվերթերը Կրասնոդարի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի Շիրակ օդանավակայան: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին:46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվենԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի «Արարատ Արմենիան» կխաղա «Միլանի» դեմ․ ԵԼ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Ղազախստանի նախագահը ցրել է կառավարությունը Հայաստանի 6,7% տնտեսական աճը չարժե գերագնահատել. Տնտեսագետ Աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռի՝ Airbus A380-ի վերելքն ու անկումը Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն նույնքան թանկացել է Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց Ջուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ծխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները դադարեցված են․ hարվածները Կիևին շարունակվում են․ Պեսկով «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցն ամերիկյան հայտարարելը ցնդաբանnւթյուն և հալյnւցինացիա է․ Իրանի ԱԳ փոխնախարար Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի 956 հազար եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ֆորմուլա–1 ավտոմրցաշարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Երկու գործոն կառանձնացնեմ, որոնք հաղթանակի գրավականն էին․ Տուլիպա Նեպալը մերժել է օտարերկրյա փրկարարների՝ ջրհեղեղից հետո օգնություն ցուցաբերելու առաջարկները Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ
Ամենադիտված