ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտպանը Միկա Բադալյանի անմեղությունն ապացուցող փաստեր է մատնանշում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 5-ին լրագրող Ժիրայր Ոսկանյանը հաղորդում էր ներկայացրել, թե Միքայել Բադալյանը Երևանի ռեստորաններից մեկում իր նկատմամբ բռնություն է գործադրել։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ «2024թ․ մայիսի 5-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը երեկոյան, Երևան քաղաքի Թումանյան փողոցում գործող ակումբներից մեկում, Մ․Բ․-ն և նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ, ձեռքերով անհարգալից ժեստ ցույց տվել, վերցրել հեռախոսը, որը որոշ ժամանակ անց վերադարձրել են, ինչպես նաև քաշքշել են նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ»։

ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (խմբի կազմում խուլիգանությունը) և 460-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնիրավչությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ժիրայր Ոսկանյանը ճանաչվել է տուժող։ 
Ավելի ուշ Բադալյանի պաշտպանները հանդես եկան հայտարարությամբ․ «Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել և դրա վերաբերյալ կան անժխտելի ապացույցներ։ Միքայել Բադալյանը չի խուսափում քննությունից և քննիչի յուրաքանչյուր կանչով պատրաստակամ է ներկայանալ վերջինիս մոտ»։

1or.am-ը Բադալյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևից հետաքրքրվեց, թե որոնք են իրենց մատնանշած անժխտելի ապացույցները։

«Այդ պահին ռեստորանում եղել է 30 անձ և միայն Ոսկանյանն է նշում, որ բռնություն է եղել, որ հեռախոսն են խլել և այլն։ Մնացած` 29-ի ցուցմունքը հակառակն է ապացուցում։ Ես և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ևս եղել ենք այդ ռեստորանի մեկ այլ սրահում և որևէ վիճաբանության ձայն չենք լսել։ Չեմ ճանաչում այդ տղային, այս դեպքով եմ միայն իմացել իր մասին, բայց, հավանաբար, ուշադրության պակասի խնդիր կա, որ նման հաղորդում է ներկայացրել։ 29 անձ այլ բան է պնդում և հակառակն ասելն ուղղակի էժան, ուշադրություն հրավիրող քայլ է»,- 1or.am-ին ասաց Կոչուբաևը։

Փորձառու փաստաբանի համար անակնկալ էր այն, որ վարույթի շրջանակներում փակվել է Թումանյան փողոցում գտնվող ռեստորանը։ Կոչուբաևի գնահատմամբ՝ եթե նույնիսկ այդ վիճաբանությունը եղած լիներ, ապա այն ռեստորանը փակելու հիմք չէր կարող լինել։ Վարույթով ռեստորանի վրա որևէ արգելանք չի դրվել։ Պաշտպանները դիմել են  քննչական կոմիտե՝ պատճառը հասկանալու համար ։ 

Նշենք, որ Միքայել Բադալյանն իրեն հասցեագրված մեղադրանքները չի ընդունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular