ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի ընդդիմությունը դեպի Երևան խաչակրաց արշավանք է հայտարարել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մայիսի 10-ին կհանդիպեն Աստանայում և կշարունակեն քննարկել խաղաղության պայմանագիրը։

Նրանց Ղազախստան է հրավիրել հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ով ընդգծել է Ալմա-Աթայի հռչակագրի կարևորությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար: Ընդ որում, կողմերը կարողացել են առաջընթացի հասնել ոչ միայն դիվանագիտական մակարդակով, այլ նաև տեղում՝ սահմանազատելով առնվազն 10 կմ սահման։

Բայց Հայաստանում ոչ բոլորն են ուրախ դրանից, գրում է ng.ru-ն: Դժգոհների առաջնորդը Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։ Ապրիլի սկզբից նա գտնվում էր Կիրանց գյուղում, որտեղ կարողացել էր իր շուրջը համախմբել տեղի բնակիչներին։

Նրան աջակցել են նաև Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությունները, որոնց անդամները 2020 թվականից փորձում են տապալել իշխանությունը։

Մայիսի սկզբին Հայաստանի իրավապահ մարմինները ճնշեցին Կիրանցում բողոքի ակցիաները, որպեսի շարունակեն սահմանազատումը։ Հետո Գալստանյանը հայտարարեց դեպի Երևան արշավ սկսելու մասին։

«Մենք պետք է կամուրջ դառնանք մարդկանց համար, որպեսզի տաճարը հաղթի փողոցին, իսկ ճշմարտությունը ստին։ Այսօր ճշմարիտ ոգին պետք է հաղթի... Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի նոր Հայաստանին, իրական Հայաստանը պետք է հաղթի կեղծին՝ ֆեյսբուքի Հայաստանին»,- ասել է քահանան։

Ըստ էության նա կրկնում է 2018 թվականի թավշյա հեղափոխության դեպքերը, երբ, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակառակորդների հաղթեց ոչ թե ժողովուրդը, այլ նրա վատագույն ներկայացուցիչները, որոնց անվանում են «փողոց»։

Ինչ էլ որ լինի, արքեպիսկոպոսն ընդգծել է, որ գործում է կաթողիկոսի օրհնությամբ. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միշտ մեզ հետ է: Մենք չենք գործում առանց Վեհափառ Հայրապետի օրհնության: Հայոց Հայրապետը մեր հայրն է, որը մեզ օրհնում և առաջնորդում է»,- բացատրել է նա։

Մայիսի 9-ի կեսօրին խաչակրաց երթը կմտնի մայրաքաղաք։ Երկար ժամանակ այդ օրը Հայաստանը նշում էր որպես ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, այլ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման օր։ Այնպես որ, Փաշինյանի հակառակորդների համար այդ ամսաթիվը լի է իմաստով:

Նշենք, որ վերջին շրջանում ընդդիմության գործունեությունն այնքան էլ նկատելի չէր, սակայն եկեղեցու ակտիվ ներգրավվածությունը բողոքի շարժմանը նոր շունչ է հաղորդել նրանց։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա կանխատեսել էր դեռևս ապրիլի 10-ին, երբ հայտարարեց «պատմական» և «իրական» Հայաստանների բախման մասին, որոնք չեն կարող գոյակցել և վտանգ են ներկայացնում միմյանց համար։

Մասնավորապես, ըստ նրա, առաջինը ցանկանում է թշնամանալ հարևանների հետ հենվելով ազգային առասպելների վրա, իսկ երկրորդը հույս ունի համաձայնության գալ նրանց հետ, որպեսզի այլևս չվախենա նոր պատերազմից ու հանգիստ զարգանա։

Այդ համեմատությունը, բնականաբար, դուր չի եկել հանրապետության ամենապահպանողական կառույցներից մեկին՝ եկեղեցուն, ուստի նա կոչ է արել հայերին համախմբվել պարտվողների հետևից չգնալու և ազգային շահերը թշնամիներին չհանձնելու համար։ «Եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությունը բողոքի ակցիաները շատ ծանր ներքաղաքական իրավիճակ է ստեղծում Հայաստանի իշխանությունների համար։ Եկեղեցին, հավանաբար, մնում է այն վերջին լուրջ կառույցը, որը վայելում է հանրային աջակցություն և հակադրվում է երկրի ղեկավարությանը»,- «ng.ru»-ին ասել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։

Փորձագետի կարծիքով ներկայիս բողոքի հիմքը ձևավորվել է Երևանի պատրաստակամությունից կատարել Բաքվի ցանկացած պահանջ՝ չերաշխավորելով սեփական բնակչության ո՛չ անվտանգությունը, ո՛չ էլ տարածքների վերադարձը։

«Ցուցարարների հիմնական պահանջը գործող իշխանությունների հրաժարականն է։ Հասարակության մեջ կա կոնսենսուս, որ Փաշինյանն ու իր թիմն իրենց պարտականությունները չեն կատարում»,- վստահ է նա:

Ռուս-հայկական համալսարանի դոցենտ Անտոն Եվստրատովը կարծում է, որ Երևանում ցուցարարները Փաշինյանից պահանջելու են հրաժարական տալ։

«Նրանք ցանկանում են տապալել գործող իշխանություններին, իսկ հետո վերադարձնել այն տարածքները, որոնք կառավարությունը որոշել է տալ Ադրբեջանին։ Բայց ոչ ոք չի ասում, թե կոնկրետ ինչպես դա պետք է անել»,- ասել է Եվստրատովը:

Այնուամենայնիվ, նա կարծում է, որ նման ծրագրերը հերթական անգամ կխափանվեն։ «Ընդհանուր առմամբ, իրավիճակը կարծես թե եկեղեցու ձեռքով իշխանությունը զավթելու փորձ է, քանի որ աշխարհիկ ընդդիմությունը չի կարողանում դա անել։ Բայց եկեղեցու ժողովրդականությունը այնքան էլ մեծ չէ։ Բացի այդ ընդդիմադիրներն այնքան են վարկաբեկել այդ գաղափարը, որ ոմանք դա համարում են Փաշինյանի խորամանկ ծրագիրը»,- եզրափակել է Եվստրատովը։

Իր հերթին քաղաքագետ Միքայել Զոլյանը նշել է, որ Փաշինյանի և եկեղեցու հարաբերությունները վաղուց են լարված։ Մասնավորապես, 2018 թվականի հեղափոխությունից առաջ եկեղեցու բարձրագույն անձերը սատարում էին երկրի ղեկավարությանը, իսկ Ղարաբաղի շուրջ երկրորդ պատերազմից հետո նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմությանը։

«Ներկայիս պատմության մեջ սկզբունքորեն նորություն է միայն արքեպիսկոպոսի անձնական մասնակցությունը բողոքի ցույցերին։ Դա աննախադեպ իրադարձություն է հայոց պատմության մեջ։ Սակայն Գալստանյանի ղեկավարումը դժվար թե հիմնովին փոխի ուժերի հարաբերակցությունը։

Նա դրական է համեմատած մյուս ընդդիմադիրների հետ, սակայն ընդհանուր առմամբ հասարակությունը բավականին թերահավատորեն է վերաբերվում եկեղեցուն։ Մի քանի շաբաթ Հայաստանում անկայուն շրջան է լինելու, բայց երկիրն արդեն անցել է դրա միջով։ Դժվար թե բողոքի ցույցերը հանգեցնեն իշխանափոխության կամ Երևանի բանակցային դիրքորոշման փոփոխության»,- կարծիք է հայտնել Զոլյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular