Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Հայաստանի ընդդիմությունը դեպի Երևան խաչակրաց արշավանք է հայտարարել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մայիսի 10-ին կհանդիպեն Աստանայում և կշարունակեն քննարկել խաղաղության պայմանագիրը։

Նրանց Ղազախստան է հրավիրել հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ով ընդգծել է Ալմա-Աթայի հռչակագրի կարևորությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար: Ընդ որում, կողմերը կարողացել են առաջընթացի հասնել ոչ միայն դիվանագիտական մակարդակով, այլ նաև տեղում՝ սահմանազատելով առնվազն 10 կմ սահման։

Բայց Հայաստանում ոչ բոլորն են ուրախ դրանից, գրում է ng.ru-ն: Դժգոհների առաջնորդը Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։ Ապրիլի սկզբից նա գտնվում էր Կիրանց գյուղում, որտեղ կարողացել էր իր շուրջը համախմբել տեղի բնակիչներին։

Նրան աջակցել են նաև Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությունները, որոնց անդամները 2020 թվականից փորձում են տապալել իշխանությունը։

Մայիսի սկզբին Հայաստանի իրավապահ մարմինները ճնշեցին Կիրանցում բողոքի ակցիաները, որպեսի շարունակեն սահմանազատումը։ Հետո Գալստանյանը հայտարարեց դեպի Երևան արշավ սկսելու մասին։

«Մենք պետք է կամուրջ դառնանք մարդկանց համար, որպեսզի տաճարը հաղթի փողոցին, իսկ ճշմարտությունը ստին։ Այսօր ճշմարիտ ոգին պետք է հաղթի... Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի նոր Հայաստանին, իրական Հայաստանը պետք է հաղթի կեղծին՝ ֆեյսբուքի Հայաստանին»,- ասել է քահանան։

Ըստ էության նա կրկնում է 2018 թվականի թավշյա հեղափոխության դեպքերը, երբ, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակառակորդների հաղթեց ոչ թե ժողովուրդը, այլ նրա վատագույն ներկայացուցիչները, որոնց անվանում են «փողոց»։

Ինչ էլ որ լինի, արքեպիսկոպոսն ընդգծել է, որ գործում է կաթողիկոսի օրհնությամբ. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միշտ մեզ հետ է: Մենք չենք գործում առանց Վեհափառ Հայրապետի օրհնության: Հայոց Հայրապետը մեր հայրն է, որը մեզ օրհնում և առաջնորդում է»,- բացատրել է նա։

Մայիսի 9-ի կեսօրին խաչակրաց երթը կմտնի մայրաքաղաք։ Երկար ժամանակ այդ օրը Հայաստանը նշում էր որպես ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, այլ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման օր։ Այնպես որ, Փաշինյանի հակառակորդների համար այդ ամսաթիվը լի է իմաստով:

Նշենք, որ վերջին շրջանում ընդդիմության գործունեությունն այնքան էլ նկատելի չէր, սակայն եկեղեցու ակտիվ ներգրավվածությունը բողոքի շարժմանը նոր շունչ է հաղորդել նրանց։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա կանխատեսել էր դեռևս ապրիլի 10-ին, երբ հայտարարեց «պատմական» և «իրական» Հայաստանների բախման մասին, որոնք չեն կարող գոյակցել և վտանգ են ներկայացնում միմյանց համար։

Մասնավորապես, ըստ նրա, առաջինը ցանկանում է թշնամանալ հարևանների հետ հենվելով ազգային առասպելների վրա, իսկ երկրորդը հույս ունի համաձայնության գալ նրանց հետ, որպեսզի այլևս չվախենա նոր պատերազմից ու հանգիստ զարգանա։

Այդ համեմատությունը, բնականաբար, դուր չի եկել հանրապետության ամենապահպանողական կառույցներից մեկին՝ եկեղեցուն, ուստի նա կոչ է արել հայերին համախմբվել պարտվողների հետևից չգնալու և ազգային շահերը թշնամիներին չհանձնելու համար։ «Եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությունը բողոքի ակցիաները շատ ծանր ներքաղաքական իրավիճակ է ստեղծում Հայաստանի իշխանությունների համար։ Եկեղեցին, հավանաբար, մնում է այն վերջին լուրջ կառույցը, որը վայելում է հանրային աջակցություն և հակադրվում է երկրի ղեկավարությանը»,- «ng.ru»-ին ասել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։

Փորձագետի կարծիքով ներկայիս բողոքի հիմքը ձևավորվել է Երևանի պատրաստակամությունից կատարել Բաքվի ցանկացած պահանջ՝ չերաշխավորելով սեփական բնակչության ո՛չ անվտանգությունը, ո՛չ էլ տարածքների վերադարձը։

«Ցուցարարների հիմնական պահանջը գործող իշխանությունների հրաժարականն է։ Հասարակության մեջ կա կոնսենսուս, որ Փաշինյանն ու իր թիմն իրենց պարտականությունները չեն կատարում»,- վստահ է նա:

Ռուս-հայկական համալսարանի դոցենտ Անտոն Եվստրատովը կարծում է, որ Երևանում ցուցարարները Փաշինյանից պահանջելու են հրաժարական տալ։

«Նրանք ցանկանում են տապալել գործող իշխանություններին, իսկ հետո վերադարձնել այն տարածքները, որոնք կառավարությունը որոշել է տալ Ադրբեջանին։ Բայց ոչ ոք չի ասում, թե կոնկրետ ինչպես դա պետք է անել»,- ասել է Եվստրատովը:

Այնուամենայնիվ, նա կարծում է, որ նման ծրագրերը հերթական անգամ կխափանվեն։ «Ընդհանուր առմամբ, իրավիճակը կարծես թե եկեղեցու ձեռքով իշխանությունը զավթելու փորձ է, քանի որ աշխարհիկ ընդդիմությունը չի կարողանում դա անել։ Բայց եկեղեցու ժողովրդականությունը այնքան էլ մեծ չէ։ Բացի այդ ընդդիմադիրներն այնքան են վարկաբեկել այդ գաղափարը, որ ոմանք դա համարում են Փաշինյանի խորամանկ ծրագիրը»,- եզրափակել է Եվստրատովը։

Իր հերթին քաղաքագետ Միքայել Զոլյանը նշել է, որ Փաշինյանի և եկեղեցու հարաբերությունները վաղուց են լարված։ Մասնավորապես, 2018 թվականի հեղափոխությունից առաջ եկեղեցու բարձրագույն անձերը սատարում էին երկրի ղեկավարությանը, իսկ Ղարաբաղի շուրջ երկրորդ պատերազմից հետո նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմությանը։

«Ներկայիս պատմության մեջ սկզբունքորեն նորություն է միայն արքեպիսկոպոսի անձնական մասնակցությունը բողոքի ցույցերին։ Դա աննախադեպ իրադարձություն է հայոց պատմության մեջ։ Սակայն Գալստանյանի ղեկավարումը դժվար թե հիմնովին փոխի ուժերի հարաբերակցությունը։

Նա դրական է համեմատած մյուս ընդդիմադիրների հետ, սակայն ընդհանուր առմամբ հասարակությունը բավականին թերահավատորեն է վերաբերվում եկեղեցուն։ Մի քանի շաբաթ Հայաստանում անկայուն շրջան է լինելու, բայց երկիրն արդեն անցել է դրա միջով։ Դժվար թե բողոքի ցույցերը հանգեցնեն իշխանափոխության կամ Երևանի բանակցային դիրքորոշման փոփոխության»,- կարծիք է հայտնել Զոլյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա ԳրիգորյանՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառներիՄոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբանԾանոթ ու միարժամանակ անհայտ … ԽնձորՀայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պшտանդների մասին թղթածրարՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԵրևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում«Մասնագետը հաշվարկել է, թե ինչպես կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա»Պենտագոնը Բալթյան երկրներին կոչ է արել մեղմացնել Ռուսաստանի հասցեին հնչող հռետորաբանությունը. ReutersՀաքերային հարձակnւմ Binance կրիպտոարժութային բորսայի վրա. վնասը կազմել է 6.3 մլրդ դոլարԸմբշամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 2 ներկայացուցիչՄուսալեռում բшխվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. մեքենաներց մեկն էլ բшխվել է կայանված 2 ավտոցիստեռնի. 1 անձ վիրավnրվել էՎեհափառի օծման 27 ամյակի առիթով դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըԼավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը մասնակցելու համար«Փաշինյանը վախեցած է իր սեփական ժողովրդականությունից»Նեթանյահուի բլոկը Քնեսեթի ընտրություններում ստացել է 53 տեղՈւժերի նոր հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում և Հայաստանի դիվանագիտական երկընտրանքները. փորձագետԵղվարդում ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԿԺԴՀ-ն մտադիր չէ սահմանափակել ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության ռшզմական ակտիվությանն արձագանքելու եղանակները. Հյուսիսային Կորեայի ՊՆ«Ալ-Նասրը» գոլառատ խաղում հաղթեց «Ալ-Խոլուդին». Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակիցԼեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը ընդունել է  չճանաչված հանրապետության դրոշի, զինանշանի եւ օրհներգի մասին օրենքները. պատմության այս օրը (հոկտեմբեր 30)Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՎթար է․ ջուր չի լինելուԱդրբեջանին տրված սահմանադրության փոփոխության խոստումը փաշինյանական իշխանությանը մտցրել է փակուղի. Տիգրան ԱբրահամյանՌազմատրանuպորտային ավիացիայի թռիչքների կտրուկ ավելացումը կարող է վկայել հնարավոր էuկալացիայի պայմաններում ամերիկյան ուժերի նախապատրաստական աշխատանքների մասին. Արտակ ԶաքարյանԵրկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից ոչ հեռու. զգացվել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերումԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըՇտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստը«Աղի լճի» մոտ փլուզման հետևանքով մարդ է կյանքից հեռացել․ ի՞նչ է եղելՌուսաստանը հարվածներ է հասցրել ՈւկրաինայինBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 114,02 դոլարիԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԱզատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnրՎենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից հետոԵվս մեկ լոլիկային արքայիկ. Փաշինյանը լոլիկի օրինակն է օգտագործում բացատրելու համար, թե ինչո՞ւ գազի բարձր գները չեն վախեցնում հայերինՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծելԵրևանի էներգետիկ փակուղին. Աշխարհաքաղաքական բլեֆի գինը հայ քաղաքացիների համար
Ամենադիտված