ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը, հետևելով ԱՄՆ-ին և ԵՄ-ին, արգելում է TikTok-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը խորհրդարանին կոչ է արել սահմանափակել չինական TikTok սոցիալական հարթակը Հայաստանում, գրում է anna-news.info-ն։

Հատկանշական է այն, որ նա դա բացատրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի թելադրանքով, ով արդեն հայտարարել էր Եվրամիությունում TikTok-ի հնարավոր արգելափակման մասին։ Նա նաև նշել է, որ նմանատիպ գործողություններ են դիտարկվում ԱՄՆ կառավարության կողմից, և այժմ, ըստ Հակոբյանի` Հայաստանը կմիանա «ժողովրդավարական երկրներին»։ Նրա խոսքով` նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել այն ալիքներն ու ցանցերը, որոնք վտանգ են ներկայացնում։ Հակոբյանը կարծում է, որ դրա պատճառը, հաճախ, ոչ թե քաղաքական վտանգն է, այլ բացասական բովանդակության տարածումը։
«Եթե այլ երկրներ նման միջոցներ են ձեռնարկում, ապա միգուցե մենք էլ կարող ենք դա անել։ Ես վստահ չեմ տեխնիկական իրագործելիության հարցում, քանի որ պատկերացնում եմ, որ դա կարող է թանկ արժենալ, բայց մենք անպայման պետք է սահմանափակենք այն հարթակները, որոնք վտանգ են ներկայացնում մեր հասարակության համար»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն նախորդ տարիներին փորձեր է արել սահմանափակել TikTok սոցիալական ցանցի գործունեությունը։ 2023 թվականի փետրվարին հաղորդվեց, որ իշխանությունները կրկին արգելափակելու են TikTok-ը Հայաստանում, ինչպես դա եղավ 2020 և 2022 թվականներին։ Այն ժամանակ պաշտոնական վարկած էր Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում հայկական զինտեխնիկայի տեղաշարժերի մասին տեղեկատվության արտահոսքը։

Անցյալ տարի Հայաստանի իշխանությունները սկսել էին քննարկել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Այսպիսով, Նախարարների կաբինետը ձգտում էր ժամանակավորապես դադարեցնել ինտերնետ կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործունեությունը, մասամբ կամ ամբողջությամբ սահմանափակել ինտերնետ հասանելիությունը։ Բացի այդ, երկրի արդարադատության նախարարությունը նախկինում հասել էր օրինագծի ընդունմանը, որը թույլ է տալիս կառավարությանը արգելափակել սոցիալական ցանցերը, էլեկտրոնային լրատվամիջոցները, հավելվածները և ինտերնետի հետ կապված ամեն ինչ, որը կարող է դիտվել որպես «ռազմական դրության իրավական ռեժիմի» սպառնալիք: Հավելենք, որ 2020 թվականի հոկտեմբերին Հայաստանում ընդհատումներ են եղել TikTok-ի աշխատանքում։

Հետաքրքիր է այն, որ Հայաստանի իշխանության պայքարը չինական սոցիալական ցանցի դեմ տեղի է ունենում Հայաստանում ռուսական լրատվամիջոցների գրաքննությանն ու ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակման արգելքին զուգահեռ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular