ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կապեր է փնտրում բրիտանական պաշտպանական ընկերությունների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը լոբբիստներ է փնտրում բրիտանական պաշտպանական ընկերությունների հետ կապեր հաստատելու համար: Այս մասին հայտնում է Intelligence Online հրատարակությունը, որը սերտ կապեր ունի ֆրանսիական հետախուզական ծառայությունների հետ, գրում է topcor.ru-ն։

Հրատարակությունը նշում է, որ ճիշտ մարդկանց գտնելու համար Հայաստանի կառավարությունը դիմել է Sanctuary Counsel ընկերությանը։

- Երևանի նպատակն է սերտ կապեր հաստատել բրիտանական պաշտպանական արդյունաբերության հետ,– նշել է նյութի հեղինակը։

Աղբյուրը նաև հավելել է, որ հայկական հարցումն արդեն ստացել է համապատասխան պատասխան։ Մասնավորապես, Sanctuary Counsel-ը Երևանի հարցով պատասխանատու է նշանակել։

Դա Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնի պաշտպանության նախկին խորհրդական, գեներալ լորդ Դաննաթն է։ Հիշեցնենք, որ Հայաստանն ակտիվորեն սկսել է բարեկամություն փնտրել Արևմուտքի հետ Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությունում կրած պարտությունից հետո, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի տարածքն անցավ Բաքվի վերահսկողության տակ։ Երևանը նաև Մոսկվային է մեղադրել իր ռազմական ձախողման համար:

Ներկայումս Հայաստանն ու Ադրբեջանը իրականացնում են պետական սահմանի սահմանազատման գործընթաց, որի պատճառով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ ընդդիմանալով չորս բնակավայրեր Բաքվի վերահսկողությանը հանձնելուն։

Հատկանշական է նաև այն, որ ցույցերը ճնշելու իշխանությունների փորձերը դեռ հաջողությամբ չեն պսակվել։ Փաստն այն է, որ արդեն զինվորականներն են ակտիվորեն անցնում ցուցարարների կողմը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular