ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվին ու Երևանին պետք է «Մոնտրեի ցամաքային կոնվենցիա»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կատար կատարած պաշտոնական այցի շրջանակում արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ինտրիգային հայտարարություն է արել՝ անդրադառնալով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդրին, գրում է iarex.ru-ն։

«Մենք պատրաստ ենք ապաշրջափակել ողջ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքը, հաշվի առնելով , որ դա կօգնի կապել Արևելքը Արևմուտքի, Հյուսիսը Հարավի հետ և եթե նախագիծը կյանքի կոչվի, այն մեկ այլ հետաքրքիր ճանապարհ կլինի Ծոցի երկրները սևծովյան տնտեսական տարածաշրջանի հետ կապելու համար»,- նշել է ԱԳ նախարարը:

Այստեղ ինտրիգը նրանում է, որ Միրզոյանի հայտարարությունից հետևում է, որ հայկական կողմը նկատի ունի առաջին հերթին «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքը, որը, ինչպես նախկինում ասել էր Միրզոյանը, «թույլ կտա կրճատել հնդկական ապրանքների ճանապարհը Սև ծովով դեպի Ռուսաստան և եվրոպական երկրներ»։

Միաժամանակ նա պարզաբանել է, որ առևտրային ուղին կանցնի «Հյուսիս-Հարավ» Ռուսաստան- Ադրբեջան- Իրան միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ։ Հնդկաստանից բեռները կարող են առաքվել Չաբահար նավահանգիստ (Իրանի հարավ-արևելք), այնուհետև ցամաքային ճանապարհով Հայաստան (ավտոճանապարհով կամ երկաթուղով), այնուհետև Վրաստան և այնտեղից Բուլղարիայի կամ Հունաստանի նավահանգիստներ կամ Ռուսաստան ( ծովային նավահանգիստներով կամ Վերին Լարսի անցակետով):

Բայց այդ նախագծով պետք չէ որևէ բան բացել, պարզապես անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածք: Այդ թեմայով Երևանի և Թեհրանի միջև բանակցությունները շարունակվում են 2016 թվականից, սակայն, ինչպես ասում են, «ձին դեռ չի ընկել»։ Ավելին, այդ նյութատեխնիկական ուղու մասին խոսակցությունները պարբերաբար մտցվում են քաղաքական շրջանառության մեջ, ելնելով կոնյուկտուրային աշխարհաքաղաքական նկատառումներից: Դրանք են Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատումը, Արևմուտքի կողմից Ռուսաստանի և Եվրոպայի սահմանով անցնող ապրանքների ցանկացած լայնածավալ տարանցումից հրաժարվելը, այլ արտաքին խաղացողների, այս դեպքում Հնդկաստանի, Անդրկովկասում ռազմավարական շահերի սահմանումը, Իրանի մտադրությունները հավասարակշռելու Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում։

Ներկայում Իրանը Թուրքիայի տարածքով մտնում է Եվրոպա, իսկ Ադրբեջանի տարածքով Ռուսաստան։ Այնուամենայնիվ Միրզոյանը խոսում է նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ տարածաշրջանային միջանցքների ապաշրջափակման հնարավորությունների մասին։

Արտաքուստ այդ հայտարարությունն արվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ խաղաղության համաձայնագրի ոգով։ Սակայն Բաքուն և Անկարան բարձրացնում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ։

Մինչ այժմ Հայաստանն ու Ադրբեջանը ցույց են տվել փոխզիջումների գնալու իրենց ոչ պատրաստ լինելը։ Բայց հիմա, երբ կողմերի միջև մեկնարկել է սահմանազատման գործընթացը, կարելի է այդ միջանցքի խնդրին նայել մի փոքր այլ տեսանկյունից։ Երբ Ադրբեջանն իր վերահսկողության տակ վերադարձրեց նախկինում Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում գտնվող տարածքները, պարզ դարձավ, որ պետական սահմանը պետք է լինի այնտեղ, որտեղ երբեք չի եղել, համենայն դեպս երկու խորհրդային հանրապետությունների ի հայտ գալուց հետո: Այդ առնչությամբ Բաքուն, ինչպես գրում է հայ փորձագետներից մեկը, «սկսել է խցկվել Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող «գորշ գոտու» մեջ Նախիջևան ուղիղ մուտք գործելու մտադրությամբ»։

Քաղաքական կամքի առկայության դեպքում, Ադրբեջանի հետ փոխադարձ համաձայնությամբ այդ կոմունիկացիոն խնդրի լուծումը Հայաստանին իրական հնարավորություն կտա ճեղքելու շրջափակումը միաժամանակ ունենալով հայկական մաքսատներ՝ պահպանելով ինքնիշխան հսկողությունը այդ տարածքի վրա: Բայց Բաքուն դեռևս դեմ է, և հետամուտ է միջանցքի ինչ-որ «միջազգային», «վերպետական» կարգավիճակի գաղափարին, ինչը նշանակում է Հայաստանի ինքնիշխանության կորուստ պատմական Զանգեզուրի մի մասի նկատմամբ։

Իրանը նույնպես վախենում է դրանից։ Բայց պատմական փորձը ցույց է տալիս, որ հայերն ու ադրբեջանցիները, որպես կանոն, միշտ խաղաղ գոյակցում են մեկ գլոբալ նախագծի շրջանակներում։ Դրա համար անհրաժեշտ է ստեղծել և ստորագրել «Մոնտրեի ցամաքային կոնվենցիան», որը կողմերի համար կստեղծի խաղի կանոններ, հստակ նշելով, թե ինչն է կարելի, ինչը՝ ոչ: Բայց արդյո՞ք Ռուսաստանին ձեռնտու է այն ամենը, ինչ տեղի է ունենում։

Դեպի Իրան տրանսպորտային միջանցք ստեղծելու տնտեսական հաշվարկն առայժմ ուրվագծվել է միայն թղթի վրա, այժմ միայն վերլուծություն է կատարվում, որը ներառում է ոչ միայն տնտեսական բաղադրիչը: Միգուցե Մոսկվա-Թեհրան դաշինքը տարածաշրջանում փոխհատուցի Անկարա-Բաքու կոալիցիայի ամրապնդմանը։ Հայաստանի համար միակ բոնուսը Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաղորդակցական կապեր ստանալու հնարավորությունն է և տնտեսական օգուտները, ինչը շեշտում են Բաքուն և Անկարան։ Ինչպես գրում է Forbes-ը, «չորս ծովեր և երկու օվկիանոսներ հավասարապես հարմարավետ մուտք ունենալու Երևանի գաղափարը պետք է միայն Երևանին»։

Հայաստանի չորս սահմաններից բաց են միայն երկուսը: Ադրբեջանը դադարելով ունենալ «Զանգեզուրի միջանցքի» կարիքը կարող է միայն խորհրդանշական ընկալել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը։ Եվ այդ ժամանակ Հայաստանի վիճակն այսպիսին կլինի. Ղարաբաղը չկա, Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացած են, առկա են Իրանի հետ խնդիրներ Արևմուտքի հետ դաշինքի պատճառով, Ադրբեջանի հետ սահմանը ինչպես միշտ վտանգավոր է։ Այնպես որ, ինչ էլ ասեն, «Զանգեզուրի միջանցքը» մնում է միայն հեռանկարային, թեև այդ ծրագրի շուրջ իրավիճակը սկսել է փոխվել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular