ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տավուշից հանձնվել է 8 դիրք, հերթում Գեղարքունիքի 12,Կապանի 5 գյուղերի սահմանազատումն է: Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը` ավելացնելով, որ Նոյեմբերյանի այն դիրքում, որտեղ ծառայում էր իմ եղբոր տղան, այսօր արդեն ծածանվում է ադրբեջանական դրոշը:

«Մերոնք արդեն հետ են քաշվել, 7-9 կիլոմետրանոց հատվածի մասին է խոսքը, եկեղեցու դիմաց՝ աջ և ձախ կողմերում այս պահին էլ ականազերծում են, որպեսզի թուրքերը կարողանան անարգել առաջխաղացում ունենալ։ Սա նշանակում է, որ Կիրանցից, Բաղանիստից, Ոսկեպարից մոտավորապես 800 հետկար անցնում է թուրքին, մենք ձեռք ենք բերում 200 հեկտար, այսինքն, 600 հեկտար մեր պատմական հողերից տալիս ենք թուրքին», - արձանագրել է նա։

Հովհաննիսյանը նկատել է, որ թուրքերն առանց մեկ կրակոցի ճեղքել են մեր ամենահզոր պաշտպանական կառույցների շղթան, որը հայ ժողովուրդը զոհողությունների գնով 30 տարի կառուցել էր։

«Իսկ գուցե ճի՞շտն են տարածվող այն լուրերը, որ փող են տվել Նիկոլ Փաշինյանին։ Գուցե ճի՞շտ են լուրերը, որ 5 մլրդ Արցախի, 2 մլրդ այդ սարերի համար գումար է տրվել Փաշինյանին, որովհետև Ալիևը հայտարարում է, որ ոչ մի միլիմետր հետ չեն քաշվելու։ Ուստի, ոչ թե սահմանազատում է, այլ` հայոց հողերի դավաճանական հանձնում», - նշել է նա։

Ավելին` փորձագետը նկատել է, որ ՀՀ սահմանին՝ Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս, կենտրոնացված 45. 000 զինծառայող:

«Ադրբեջանը չի հայտարարել, որ իր սահմանները Հայաստանի հետ պահպանելու են սահմանապահները։Հակառակը, իրենց բանակը տարեկան մի քանի զորավարժություններ է կատարում։ Այսինքն, Ադրբեջանը մինչև ատամները զինված բանակ է ունենալու, մենք ունենալու ենք շրջիկ սահմանապահներ՝ ֆրանսիական թեթև մեքենաներով։ Սա այն դեպքում, երբ այսօր սահմանապահ զորքերի համալրման լուրջ խնդիր կա Հայաստանում, ոչ մեկ չի ուզում գնալ սահմանապահ զորքերում ծառայելու», - նշել է նա` ավելացնելով, որ առաջիկայում նաև Գեղարքունիքից են իջեցվելու զորքերը։

«Այս պահին արագ-արագ հանում են 2020 թ-ից հետո տեղադրված ակաները, ականազերծում են, որպեսզի հետո աղմուկ չլինի, հետո տեսնելու ենք, որ այնտեղ ադրբեջանական գյուղեր են կառուցվում։ Ինչու միայն Գեղարքունիքում, նաև Մասիս են գալու, ադրբեջանցիները լավ զարկ կտան կոկորդիլոսաբուծությանը»,-հավելել է Հովհաննիսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular