ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բավականին մեծ գումարներ ծախսելով՝ մենք չստացանք բարեփոխված ոստիկանություն. Մելքոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանների անօրինական գործողություններին բազմիցս անդրադարձել են երկրում գործող գրեթե բոլոր իրավապաշտպան կառույցները, նույնիսկ միջազգային իրավապաշտպան կառույցները` ի դեմս Freedom House-ի, ով վերջին զեկույցում մանրամասն անդրադարձ է կատարել, թե ինչպես են բիրտ ուժի կիրառմամբ քաղաքացիներին բերման ենթարկում, ոստիկանության բաժիններում էլ դաժանաբար ծեծի ենթարկում և ստորացնում, նույնիսկ փաստաբաններին է բաժին հասել այդ վերաբերմունքը։ Այս մասին նաև խոսում է ՀՀ ՄԻՊ-ը և արձանագրում բազում խախտումներ։

Ոստիկանների գործողությունները, հատկապես 2020թ.-ից հետո, նման քննադատության են արժանանում հասարակության տարբեր շերտերի կողմից։ Ոստիկանությունն, առհասարակ, պետք է ծառայի ժողովրդին, լինի նրա պաշտպանը և իրականացնի օրենքով իր առջև դրված պարտականությունները։ Նրանք աշխատավարձ են ստանում Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ` «հերոս հարկատուների» վճարած հարկերից և հետևաբար պարտավոր են օրենքի շրջանակներում պաշտպանել հենց այդ քաղաքացիներին։

Ամենօրյա ակցիաները, օր օրի պետության տարածքների միակողմանի հանձնման դեմ պայքարող բազմությունն ավելանում  է և դրան զուգահեռ ավելանում է նաև ոստիկանական տարբեր կառույցների կողմից կիրառվող բիրտ ուժը։ Ընդամենը երեկ Տավուշի մարզի Կիրանց գյուղից բերման ենթարկվեցին մոտ 3 տասնյակ քաղաքացիներ, որոնց ոստիկանները, բառի ուղիղ իմաստով, ծեծելով բաժին էին տանում։ Ցավոք սա առաջին դեպքը չէ։ 

Ոստիկանության նախկին սպա, գնդապետ Ռոբերտ Մելքոնյանի գնահատմամբ՝ սա անընդունելի է։ «Նման իրավիճակը ստեղծվել է 2018թ.-ից, երբ այս խումբն իշխանության եկավ։ Հեղափոխություն էին ասում, բայց հեղաշրջում դուրս եկավ։ Այս տարիներին ոստիկանությունը զրկվեց պրոֆեսիոնալ կադրերից։ Բավականին մեծ գումարներ ծախսելով` մենք չստացանք բարեփոխված  ոստիկանություն։ Արևմտյան երկրները ֆինանսավորեցին այս որակի ոստիկանության ստեղծումը։ Այդ երկրներն ավելի լկտի ոստիկանություն ունեն և ավելի բիրտ ուժով են բերման ենթարկում իրենց քաղաքացիներին։ Երևի դա է բարեփոխումը և ոստիկանները ձգտում են դրան։ Նախկինում ամենափոքր արարքը ցցուն  երևում էր, հիմա բոլորն աչք են փակում նույնիսկ շատ-շատ ավելի բացասական բաների վրա։ Նախկինում ազատ խոսքի ջատագովներ կային՝ Սաքունցը, Բաղդասարյանը, Իոաննիսյանը և այլն, և այլն, հիմա ծպտուն չեն հանում ոստիկանության կողմից կիրառվող այդ գործողությունների վերաբերյալ։ Հիմա ամեն ինչ կարելի է, ինչպես նաև այդ ամենը չնկատել և ասել, որ ոստիկանությունը գործողությունները տանում է օրինականության սահմաններում»,- նշեց Մելքոնյանը։

Գնդապետը հիշեցնում է՝ ոստիկանությունը գոյատևում է հարկատուների հաշվին և նրանք պարտավոր են պաշտպանել քաղաքացիների շահերը, անվտանգությունը։ Պարտավոր են հասարակական կարգը պահպանել և ոչ թե խախտել։ 

«Երբ ես աշխատում էի, ոստիկանների կողմից պարտադիր հայտարարվում էր քաղաքացիների գործողությունների անօրինականության մասին, հետևանքների մասին էր հիշեցվում, հղում էր արվում օրենքին, ապա նոր ոստիկանները միջամտում էին։ Նման ուժ չէր կիրառվում, քարշ չէին տալիս կանանց, զոհվածների մայրերին, այլ միայն իսկապես կարգ խախտողներին, իսկ հիմա թացն ու չորը խառնվել է իրար: Պրոֆեսիոնալ ճանապարհ փակող Փաշինյանի խումբը մեզ բերման ենթարկեց ճանապարհ փակելու համար, ինքս էլ մեկ օր ձերբակալված մնացի, առանց որևէ բան ասելու, որևէ պատճառի։ Նման բազմաքանակությամբ ոստիկանությունը բերման ենթարկելու չի գնացել։ 10 հոգի 1 հուգու քարշ տալով բերման են ենթարկում, սա պրոֆեսիոնալիզմի պակաս է», - նշեց գնդապետը և հավելեց, որ նույնը կարելի է անել շատ քաղաքավարի և պրոֆեսիոնալ ձևով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular