ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի վերացումը իր համար շահավետ է, քանի որ այդ դեպքում իրեն ոչ մեկ չի դատի․ քաղաքագետի գնահատականը՝ երկրի ներկա իրավիճակի վերաբերյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանում ստեղծվել է նախահեղափոխական իրավիճակ։ Հայաստանով մեկ ընթացող պրոցեսները` հասարակության ակտիվ զանգվածի կողմից փորձ են արթնացնել քնած զանգվածին, որոնք շատ են։ Կարևորն այն է, որ բոլորն էլ խիստ մտահոգված են իշխանության քայլերից»,- այս մասին 1or.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, ինչպես նաև պատասխանեց մի շարք հարցերի։

- Պարո՛ն Բոզոյան, երկրում ակտիվ քաղաքական պրոցեսներ են, ի՞նչ կանխատեսումներ ունեք,  ընդվզման մեծ ալիք կտեսնե՞նք։

- Ստեղծված իրավիճակը համարում եմ նախահեղափոխական, քանի որ բոլոր այդ դեպքերում փլուզվում է իշխանության լեգիտիմությունը։

2018թ.-ից այս իշխանությունն ունի բարձր լեգիտիմություն, եղած ընտրություններն անցան համեմատաբար հանգիստ պայմաններում, ընտրախախտումների վերաբերյալ հասարակությունը կասկածներ չուներ, ուստի ընտրական իմաստով իշխանությունը լեգիտիմ էր։ Հիմա ամեն ինչ գլխիվայր շրջվել է։ Ժամանակի ընթացքում այս իշխանությունը կորցրեց Արցախը, հիմա Հայաստանն է կանգնած լինել-չլինելու խնդրի առաջ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ այս գործընթացը կապ չունի իրական սահմանազատման և սահմանագծման հետ, դա խոստովանում է նույնիսկ Նիկոլ Փաշինյանը։

Այս տարի, փետրվարի 15-ի կառավարության նիստում նա բառացի հայտարարեց, որ Ադրբեջանը սպառնում է գրավել Հայաստանը պատերազմով։ Պատճառն այն էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել էր  փաթեթային տարբերակով սահմանազատում և սահմանագծում՝ Հայաստանը հանձնում է մոտ 8 գյուղ, իսկ Ադրբեջանը 32, ինչին ի պատասխան Ալիևն ասում է, որ պետք է այդ փոփոխությունները կատարվեն փուլային տարբերակով, որն իր կարծիքով պետք է լինեն միակողմանի զիջումները։

Իրադարձություններին հետևելով, պարզ է, որ Ադրբեջանը ցանկանում է փուլային տարբերակով գրավել Հայաստանը։

- Ինչո՞ւ փուլային տարբերակը սկսել Տավուշից, եթե խոսվում է, որ հիմնական նպատակը Սյունիքն է, ինչ-որ միջանցք և այլն։

- Հենց Տավուշի մարզում են ամենաշատ գյուղերը, որ վիճարկվում են Ադրբեջանի կողմից։ Բացի այդ Տավուշն այն միակ մարզն է, որ ամբողջությամբ պահպանված է։ Բանն այն է, որ Տավուշն, ի սկզբանե Ադրբեջանի հետ սահման է ունեցել, իսկ մյուս մարզերը, սահմանակից էին Արցախին, որտեղ, բնականաբար պաշտպանական գծեր չենք ունեցել։ Ադրբեջանը, փաստացի վերցնելով գոյություն ունեցող միակ պաշտպանական համակարգը, թելադրելու է իր պայմանները։

- Կառավարության գնահատմամբ՝ անկլավների հանձնումից հետո այլ թելադրանքներ չեն լինելու, ունենալու ենք լեգիտիմ սահման, որի համար էլ միակողմանի զիջումների ենք գնում։ Այդ դեպքում Ադրբեջանն ի՞նչ է թելադրելու։

- Նախ թելադրելու է, որ Հայաստանը հրաժարվի Ռուսաստանի գազից։ Արդեն դրա «Օվերտոնի պատուհանը» բացել են Ալեն Սիմոնյանն ու իր թիմակիցները։ Դա անելուց հետո Ադրբեջանը միանգամից փակելու է գազը և պահանջելու է, որ 300.000 ադրբեջանցի փախստական գա, հակառակ դեպքում գազը չի բացելու։ Հետո պահանջելու են ատոմակայանի փակումը։  Հենց սրա համար է Ադրբեջանի նախագահը փորձում բալանսավորված քաղաքականություն վարել և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ։ Բնականաբար երկու կողմերն էլ հասկանում են, որ Ադրբեջանը խաբեբայի քաղաքականություն է վարում։

- Ո՞ր գերտերությանն է ամենաշատն անհանգստացնում Ալիևի քաղաքականությունը։ Եվ մեր ու նրանց շահերի համընկնում կա՞։

- Բնականաբար դա անհանգստացնում է Ռուսաստանին, թեև Ալիևն ասում է, որ եթե Հայաստանի փոխարեն Արևելյան Ադրբեջան լինի, ապա ռուսական ազդեցությունից դուրս չեն գա, բայց ակնհայտ է, որ դա իրականությանն այնքան էլ չի համապատասխանում։ Բացի այդ, եթե Հայաստանն ամբողջությամբ գրավեն, ապա պետք է մի տեղ տեղափոխել ՀՀ բնակչությանը, դա հիմնականում ՌԴ-ն է լինելու։ Բացի այդ էլ տարածաշրջանում ստեղծվելու է մի եռանկյունի, որը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականություն  է վարելու։ Սա շատ լավ հասկանում են և՛ Ռուսաստանում, և՛ Իրանում, ինչպես նաև հասկանում են, որ սա կանգնեցնելու համար Հայաստանը պետք է դիմակայի։

- Ձեր ասածից կարող եմ ենթադրել, որ շահերի բախում կա, ապա ինչո՞ւ են ՌԴ-ն և Իրանը լուռ տեղի ունեցող այս գործընթացների դեպքում։

- Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում, որ ՌԴ-ն և Իրանը տարածաշրջանում տիրապետող դիրք ունենան։ Ստացվում է, որ Փաշինյանի անձնական շահերը համընկնում են Ադրբեջանի շահերի հետ։ Սա շարքային քաղաքացին չի հասկանում։ Օրինակ` Փաշինյանը 2022թ.-ին հայտարարեց, որ մենք մի փոքր կիջեցնենք Արցախի համար սահմանված նշաձողը և ամեն ինչ լավ կլինի, բայց ուղիղ մեկ տարի անց Արցախը վերացավ, ինքը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։

Փաստացի, Արցախի բանակը դարձավ անօրինական և չկարողացավ պահպանել իր գոյությունը: Սա ծրագրված հակապետական, դավաճանական քաղաքականություն էր, որտեղ համընկան Փաշինյանի, Թուրքիայի, Ադրբեջանի, ինչպես նաև, ցավոք, Իսրայելի շահերը, ովքեր շահագրգռված են, որ տարածաշրջանից Ռուսաստանը վերանա։ Հիմա Ադրբեջանը պահանջում է ընդհանուր սահման Թուրքիայի հետ, որի համար պիտի Հայաստանը վերանա և հենց այստեղ էլ կրկին համընկնում են Ալիևի, Էրդողանի և Փաշինյանի շահերը։ Նիկոլ Փաշինյանն իր տերերին փորձում է համոզել, որ ՀՀ-ն կարող է դառնալ թուրքամետ, միայն իրեն չհեռացնեն։ Իրեն էլ համոզում են, որ Հայաստանի վերացումը իր համար շահավետ է, քանի որ այդ դեպքում իրեն ոչ մեկ չի դատի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular