ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միջազգային հարուստ ու հագեցած նորություններն ու աշխարհաքաղաքական ճգնաժամերը ավելի քան երբևէ մուտք են գործել համաշխարհային ֆուտբոլ, մեր թվային դարաշրջանում ֆուտբոլը դարձել է քաղաքական ուղերձներ հաղորդելու հզոր գործիք, գրում է ֆրանսիական footmercato.net հրատարակությունը:

Աշխարհում վերջին երեք տարիները նշանավորվել են տարածաշրջանային հակամարտությունների սրմամբ։ Այդ ամենի մեջ կա մեկ մեծ հակամարտություն ևս, որը տեղի է ունենում Կովկասում, Եվրասիայի մի տարածաշրջանում, որը գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև իդեալական սահմանի վրա: Սակայն չնայած նրան, որ այդ հակամարտությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, դեռ շարունակվում է և՛ հասարակության տարբեր շերտերի և՛ ԶԼՄ-ների կողմից այն լիարժեք լուսաբանում չի ստանում:

Քիչ հայտնիներ կամ մարզիկներ են իրենց դիրքորոշումը հայտնում, իսկ արևմտյան լրատվամիջոցները շատ հազվադեպ են խոսում դրա մասին, թեև այդ ճգնաժամը աղետալի հետևանքներ ունեցավ զանգվածային էթնիկ զտումների և Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100.000 հայերի զանգվածային բռնի տեղանման, ինչպես նաև հումանիտար աղետի և Լեռնային Ղարաբաղի ամայացման տեսքով։

Ֆրանսիայում և ընդհանրապես Արևմտյան Եվրոպայում Լեռնային Ղարաբաղի այդ տարածաշրջանի անունը հաճախ շրջանառվում է կապված «Կարաբաղ» ֆուտբոլային ակումբի հետ, որը մի քանի լավ ելույթների հեղինակ է Եվրոպայի լիգայում և նույնիսկ 2017 թվականին Չեմպիոնների լիգայի խմբային փուլ էր դուրս եկել: Բայց ի՞նչ ընդհանրություններ կան «Կարաբաղ» ֆուտբոլային ակումբի և Լեռնային Ղարաբաղի միջև։ Ինչ վերաբերում է «Կարաբաղ» ֆուտբոլային ակումբին, ապա այդ թիմի անունը խորապես ադրբեջանական է։ Ի սկզբանե Աղդամ քաղաքում տեղակայված «Կարաբաղ» ակումբը հետագայում տեղափոխվել է Ադրբեջանի մայրաքաղաք` Բաքու:

Ադրբեջանում Ֆուտբոլը ևս հայերի նկատմամբ այն ատելության արտահայտումն է, ինչի մասին վկայում են «Կարաբաղ» ակումբի ղեկավարի հայտարարությունները։ Տարբեր ժամանակներում ակումբը կատարել է նույն հրահանգը` կոչեր հղել հայերին սպանելու համար։ Սևամորթների դեմ ռասիզմի դեպքեր կան եվրոպական այլ ֆուտբոլային ակումբներում ևս, սակայն ադրբեջանցիների դեպքում այդ ատելությունը շատ է արտահայտված։ Այդ թիմը շատ հաճախ է օգտագործվում որպես դաժանության քարոզչական գործիք, իսկ ակումբի սեփականատերերը ոչ այլ ոք են, քան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շատ մոտ կանգնած Azersun Holding ադրբեջանական սննդի կոնգլոմերատի տերեր` Աբդոլբարի և Թահիր Գոզալները:

«Լեռնային Արցախ» ակումբը «Կարաբաղ»-ի լրիվ հակառակն է: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կից գործող այդ թիմը հանդես է գալիս ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի առաջնություններում։ «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1927 թվականին՝ խորհրդային տարիներին, Ստեփանակերտում, Արցախի Հանրապետությունում (որը կցվել է Ադրբեջանին), սակայն այսօր գրանցված է Հայաստանի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում։

Իր գոյության 97 տարիների ընթացքում ակումբը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի առաջնություններում, սակայն հիմնականում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի առաջնությանը, որն անհետացել է 2021 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո։ ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի հարուստ ուշադրության կենտրոնից հեռու որոշ անկախ միավորումներ պայքարում են աշխարհի որոշ տարածաշրջանների հնարավորություն տալու` իրենց քիչ հայտնի տարածքը ներկայացնելու, հպարտությամբ իրենց դրոշների գույները կրելու և իրենց ներկայացնելու։

Սա վերաբերում է օրինակ` Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիային (CONIFA), որը հիմնադրվել է 2017 թվականին, և որը միավորում է բոլոր մեկուսացված ազգերին, չներկայացված ժողովուրդներին, չճանաչված պետություններին, ինքնավար տարածքներին, ձայն չունեցող փոքրամասնություններին և երկրներին, որոնք կապված չեն ՖԻՖԱ-ի հետ։

Օրինակ CONIFA-ում կար մի թիմ Արևմտյան Հայաստանից, սա մի պետություն է, որը ներկայումս գոյություն չունի։ CONIFA-ն նպաստում է գլոբալ հարաբերությունների և միջազգային փոխըմբռնման ամրապնդմանը: Մի խոսքով, դա աշխարհաքաղաքական ֆուտբոլ է, որն իր 45 անդամների համար ճանապարհ է բացում դեպի ավելի մեծ, գլոբալ հասանելիություն:

Այդ նկատառումով էլ Լեռնային Ղարաբաղը, ինչպես և Աբխազիան, Քրդստանը, Հարավային Օսիան, Փենջաբը, Կաբիլիան, Զատիկի կղզին և նույնիսկ Լապլանդիան, մասնակցում են միջազգային այնպիսի մրցումներին, ինչպիսիք են CONIFA-ի աշխարհի գավաթը և CONIFA-ի Եվրոպայի առաջնությունը: Իր բարձր էթիկական չափանիշներով և նվիրված անդամներով` CONIFA-ն սպորտային առումով առաջատար համաշխարհային կազմակերպություն է այնպիսի մեկուսացված երկրների և տարածաշրջանների համար, որոնք կիսում են միջազգային ֆուտբոլում փայլելու և երևալու հպարտությունը:

CONIFA-ն ձգտում է կամուրջներ կառուցել մարդկանց, ազգերի, փոքրամասնությունների և մեկուսացված շրջանների միջև` ամբողջ աշխարհի բարեկամության, մշակույթի և ֆուտբոլային խաղի ուրախության միջոցով: Այդ կազմակերպությունը աշխատում է իր անդամների զարգացման համար և հավատարիմ է արդար խաղի, խաղաղության և ռասիզմի վերացման սկզբունքներին:

CONIFA-ի հերթական աշխարհի առաջնությունը կկայանա հաջորդ ամառ` Իրաքում, հունիսի 25-ից հուլիսի 4-ը: Ի դժբախտություն Լեռնային Ղարաբաղի` ազգային հավաքականի խաղացողները տարածաշրջանային իրավիճակի պատճառով չեն կարողացել նվաճել մրցաշարի ուղեգիր: 2023 թվականին թիմը պետք է մասնակցեր CONIFA 2024 աշխարհի առաջնության ընտրական փուլին և ընդգրկված էր D խմբում։ Որակավորման խաղը ի սկզբանե նախատեսված էր անցկացնել 2023 թվականի հուլիսի 10-ին, սակայն խաղը հետաձգվեց:

Ավելի ուշ, այն ամբողջությամբ չեղարկվեց Լեռնային Ղարաբաղի շրջափակման և Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի պատճառով: Ներկայումս ստվեր է կախված Լեռնային Ղարաբաղի ապագայի վրա։ Եվ նույն ստվերն է կախված նաև Լեռնային Ղարաբաղի ֆուտբոլի հավաքականի վրա. վտանգի տակ է այդ տարածաշրջանի ինքնության վերջին խորհրդանիշներից մեկը...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular