ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչի է նախապատրաստում Stratfor-ը Բաքվին ու Երևանին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Stratfor-ը, որը նաև անվանում են «ստվերային ԿՀՎ», հրապարակել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների զարգացումների, այսպես կոչված, հերթական սողացող կանխատեսումը։ Անմիջապես նշենք, որ Ջորջ Ֆրիդմանի հիմնադրած այդ «գրասենյակի» կանխատեսումները միշտ չէ, որ ճշգրիտ են և ոչ միշտ են իրականանում, գրում է iarex.ru-ն։

Այսպիսով, այս տարվա հունվարին Stratfor-ի փորձագետները պնդում էին, որ 2024 թվականի առաջին կիսամյակում «զգալի առաջընթաց կնկատվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում և կստորագրվի խաղաղության պայմանագիր»։

Միևնույն ժամանակ, չնայած տարածաշրջանային տարանցիկ միջանցքների բացման շուրջ «տարաձայնությունների փնջին», փաստարկվում էր, որ «Երևանը կընդունի Բաքվի կողմից առաջադրված պահանջները Հայաստանի հարավով (Զանգեզուրի միջանցք) տարանցման հարցում»: Ոչ առաջինը, ոչ երկրորդը դեռ տեղի չեն ունեցել:

Այնուամենայնիվ, այն կանխատեսումը, որ «Բաքուն կնպաստի Ռուսաստանին Իրանի հետ կապող Հյուսիս-Հարավ ենթակառուցվածքի զարգացմանը», հիմնավոր է թվում։ Stratfor-ը ճիշտ էր նաև այն հարցում, որ «Երևանի և Մոսկվայի միջև քաղաքական լարվածությունը կարող է հնարավորություն ընձեռել Վաշինգտոնին պոկելու Հարավային Կովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակցին»:

Իսկ ընդհանրապես, Stratfor-ի կանխատեսումները հաճախ ունեն ոչ միայն իմացական հետաքրքրություն, այլ նաև թույլ են տալիս բացահայտել Միացյալ Նահանգների և Արևմուտքի հնարավոր ցանկություններն ու վարքագիծը տարածաշրջանում:

Ընդ որում, Արևմուտքը որպես ֆոն Ռուսաստանից բացի օգտագործում է նաև թուրքական և իրանական գործոնները։ Այդ առումով 2024 թվականի սկզբին ամերիկացի փորձագետները հավաքական Արևմուտքի առջև խնդիր են դրել Բաքվին և Երևանին ավելի ու ավելի տանել այնպիսի իրավիճակի, երբ նրանք վաղ թե ուշ պետք է ընտրեն հետագա անելիքները, կա՛մ խաղաղության պայմանագիր, կա՛մ սրացում։

Այդ առումով, կենտրոնի վերլուծաբան Մեթյու Օրրի պատրաստած Stratfor-ի վերջին կանխատեսումը, որը հայտնվել է օրերս, թվում է անսովոր և ավելի շուտ ընկալվում է որպես նպատակային տեղեկատվական «լցոնում», որը կոչված է բացահայտել Մոսկվայի հնարավոր պատասխան միջոցները փոփոխվող անդրկովկասյան քաղաքականության կառուցման հարցում։ Ուրվագծենք դրա հիմնական թեզերը:

- Արևմուտքը Հայաստանի առաջ չի դնում Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու կամ երկրում ռուսական ռազմական ներկայությունը վերացնելու խնդիր, սակայն ռուսական բազան «երկարաժամկետ հեռանկարում կարող է խոչընդոտել Արևմուտքի ու Հայաստանի միջև ընթացող գործընթացներին»։ Առայժմ խոսք է գնում փոքր նախագծերի մասին, և արևմտյան առաջնորդները կենտրոնացած են «հիմք ստեղծելու և իրադարձությունների զարգացումը դիտարկելու վրա»: Որովհետև Հայաստանը չի փորձում ամբողջությամբ դառնալ Արեւմուտքի մաս, բայց իրադարձություններն այդ ուղղությամբ են զարգանում։ Այսինքն դա կլինի քայլ առ քայլ գործընթաց:

- Եթե երկու-երեք տարի հետո իրավիճակը փոխվի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններում, ապա «այդ դեպքում այդ հարցն ավելի արդիական կդառնա»։

- Արևմուտքի համար «Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ»։ Արևմուտքը չի ցանկանում, որ տարածաշրջանի երկրները կորցնեն իրենց ինքնիշխանությունը։ Նա շահագրգռված է Ղազախստանով, Կասպից ծովով և Հարավային Կովկասով անցնող Միջին միջանցքով, որը շրջանցում է Ռուսաստանը։ Ուստի անհրաժեշտ է, որ «Ռուսաստանը ստրատեգիական վնասներ կրի Ուկրաինայի հակամարտության պատճառով»։ Այս թեզերում գլխավորն այն է, որ Արևմուտքը չի հավատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման և երկկողմ հարաբերությունների կարգավորման անմիջական հեռանկարին։

Որովհետեւ խաղաղության պայմանագրի կնքման և միջպետական սահմանի սահմանազատման գործընթացները տարանջատվել են իրարից։ Սահմանի հարցը տեխնիկական է, իսկ խաղաղության պայմանագիրը պետք է «արտացոլի ընդհանուր սկզբունքներ»։ Դա հաստատել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ով հայտարարել է, որ «սահմանազերծման գործընթացը կարող է երկար տևել նույնիսկ այն երկրների միջև, որոնք լուրջ տարածքային հակամարտություն չունեն»։ Դա հանգեցնում է Զանգեզուրի միջանցքի խնդիրներին, որը Բաքուն համարում է Ղազախստանով, Կասպից ծովով, Հայաստանով, Նախիջևանով դեպի Թուրքիա անցնող Միջին միջանցքի մաս։ Միևնույն ժամանակ, ենթադրվում է, որ Հայաստանը կակտիվացնի իր, այսպես կոչված, բազմաուղղված արտաքին քաղաքականությունը և առավելագույնը կքամի Ռուսաստանի ռեսուրսներից, քանի որ նրա համար արևմտյան տնտեսությանն ինտեգրվելն իրատեսական չէ։

Նա չի լքի ՀԱՊԿ-ն, այլ կշահագործի այն տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական շահերին հասնելու համար։ Բայց դա տեղի կունենա մինչև այն պահը, երբ տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հետ առևտրատնտեսական ու ռազմատեխնիկական գործընկերության կառուցման պատճառով Երևանի հետ հարաբերությունները անշահավետ դառնան Մոսկվայի համար։ Stratfor-ը իրավացի է, երբ պնդում է, որ այդ գործընթացները տեղի են ունենալու աստիճանաբար, բայց կարծես թե գործը գնում է ճեղքման ուղղությամբ։

Ճիշտ է, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Մոսկվան և Երևանը «կարող են անկեղծորեն քննարկել իրենց հարաբերությունները առանց արևմտյան չարակամների», բայց կան իրավիճակներ, երբ, ինչպես ասում են, «երգից բառ չես փոխի», քանի որ ինչ որ մեկը դարձել է «ուրիշի երաժշտության պատանդը»: Ուստի աճում են մտավախությունները, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում առաջընթացի բացակայության դեպքում կողմերը կսկսեն զենքով հարցեր լուծել։ Ըստ Stratfor-ի՝ «այդ ճակատում առաջիկա շաբաթներին և ամիսներին շատ բան պետք է որոշվի»: Տեսնենք, թե ինչ կլինի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular