ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ամբողջ հանդիպման ընթացքում անհանգիստ էր, նեղվում էր, որ այդ շներին թշնամի էինք ասում․ Կիրանցի բնակիչը՝ վարչապետի հետ փակ հանդիպման մասին 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Երևանում տեղի է ունեցել Կիրանց գյուղի բնակիչների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցած մի բնակիչ 1or.am-ին ասաց, որ նախ երկար են սպասել մուտք գործելուն, փաստաթղթերի ստուգումներին, հետո մի քիչ էլ՝ վարչապետին։

«Հանդիպման ընթացքում ոչ մի հուսադրող բան չասաց, տղամարդկանց, նույնիսկ վարչական ղեկավարների հարցերը մնացին անպատասխան։ Հարցրեցինք՝ կա՞ երաշխիք, որ այդ տարածքները միակողմանի թշնամուն հանձնելուց հետո անվտանգությունը երաշխավորում է․ կտրուկ պատասխանեց՝ ոչ։ Ասաց, որ գուցե 7 օր ամեն ինչ լավ լինի, բայց 8-րդ օրը նորից հարձակվեն կամ հակառակը և այլն։ Մի խոսքով, իր տնկած սյուները երաշխիք չեն, որ թշնամին էլի չի հարձակվի մեզ վրա։ Տպավորություն է, որ մեր անվտանգության մասին չի էլ մտածում, թքած ունի՝ մեզ կմորթե՞ն, թե՞ ոչ։ Ասում է՝ հստակ երաշխավորում է, որ եթե չտանք պատերազմ է լինելու, և մենք հաստատ այդ մարտում չենք հաղթելու։

Որտեղի՞ց գիտի, Ալիևի հետ պայմանավորվե՞լ է, որ մենք պիտի պարտվենք ու վերջ։ 2021թ. ընտրություններում այլ բան էր ասում, գյուղի մեծ մասն էլ իրեն հավատաց, հիմա մեր տունն է հանձնում, Կիրանցի կամուրջը, որը շատ կարևոր է բնակիչների համար։ Հրաշք բնություն ունենք, մեր տունը, տեղը թողնենք, գնանք որտե՞ղ ապրենք։ Մենք ասել ենք, որ մեզ իր փոխհատուցումը պետք չի, պայքարելու ենք մեր եղածի համար։ Համայնքապետն էլ ասաց, որ հող չունի թուրքին հանձնելու։

Փաշինյանն ամբողջ հանդիպման ընթացքում անհանգիստ էր, նեղվում էր, որ այդ թուրք և ադրբեջանցի շներին թշնամի էինք ասում, իրեն հազիվ էր զսպում և փորձում էր ձևացնել թե ամեն ինչ կարգին է, մեզ հանգստացնում էր ու ամեն 2-րդ նախադասությունը նրա մասին էր, թե փոխատուցում կտան, ու որ այլ ելք չկա, պայքարի իմաստ էլ չկա»,- 1or.am-ին պատմեց բնակիչը՝ նշելով, որ եթե չի կարողանում ոչ մի բան անի, որ երկիրը չտա թուրքին, ապա թող իրերը հավաքի ու հեռանա, 2021-ին այլ խոստումով է իշխանության եկել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular