ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը

ԻՐԱՎՈՒՆՔ

Միացյալ Նահանգները դիվանագիտական ջանքեր է գործադրում, որ թույլ չտա Միջազգային քրեական դատարանին ձերբակալության օրդեր տալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և իսրայելցի այլ պաշտոնյաների դեմ:

Իսրայելական 12-րդ ալիքն անցած շաբաթ հայտնել էր, որ Իսրայելն ավելի ու ավելի է անհանգստանում այն հնարավորությամբ, որ ՄՔԴ-ն Նեթանյահուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ձերբակալության օրդեր կտա Գազայում միջազգային իրավունքի խախտման համար:

Հրապարակման մեջ ասվում է, որ Նեթանյահուի գրասենյակը շտապ քննարկում է անցկացրել այդ հարցի շուրջ։

Իսրայելի կառավարությունն աշխատում է այն ենթադրությամբ, որ ՄՔԴ-ի գլխավոր դատախազ Քարիմ Խանը կարող է այս շաբաթ Նեթանյահուի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և Իսրայելի բանակի շտաբի պետ Հերզի Հալևիի ձերբակալության օրդեր արձակել, հայտնում է Haaretz-ը:

ԱՄՆ-ն, որն ինչպես և Իսրայելը չի դասվում այն 124 երկրի շարքը, որոնք ստորագրել են Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, արդեն ներգրավված է՝ գործադրելով ձերբակալության օրդերն արգելափակելու ջանքեր, նշում է Haaretz-ը:

Walla լրատվական կայքը մատնանշում է, որ Նեթանյահուն «անսովոր սթրեսի մեջ է»՝ կապված իր դեմ ձերբակալության օրդեր տալու հեռանկարի հետ: Նշվում է, որ նա անդադար «հեռախոսային բանակցություններ է վարում»՝ կանխելու ձերբակալության օրդերի հրապարակումը. նրա ջանքերի թիրախում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն է:

Խանը հոկտեմբերին ասել էր, որ իր թիմն ակտիվորեն հետաքննում է Գազայում կատարված ցանկացած հանցագործություն, և որ նրանք, ովքեր խախտել են օրենքը, պատասխանատվության կենթարկվեն:

Ուրբաթ օրը Նեթանյահուն հայտնել է, որ ՄՔԴ-ի ցանկացած որոշում չի ազդի Իսրայելի գործողությունների վրա, այլ վտանգավոր նախադեպ կստեղծի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular