ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պուտինի և Ալիևի հանդիպումը առաջինն էր Ադրբեջանում և Ռուսաստանում նախագահական ընտրություններից  հետո, գրում է ura.news-ը։

Միաժամանակ, փորձագետները նշում են, որ Պուտինը Ալիևին հրավիրել է Մոսկվա մինչև իր երդմնակալությունը, որը տեղի կունենա ընդամենը երկու շաբաթից։ Դրանից առաջ նա բանակցություններ էր վարել Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Դրանով իսկ ընդգծվում են երկրի արտաքին քաղաքականության ռազմավարական ուղղությունները, Ալիևի այցը հաստատում է Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների ռազմավարական բնույթը։ Անդրկովկասում իրավիճակը սրում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հակամարտություն է հրահրում թե՛ հարևան Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի հետ։

«Արևմուտքի խնդիրն է՝ օգտագործել Փաշինյանին Ռուսաստանին դնելու ընտրության առաջ՝ կա՛մ բացել երկրորդ ճակատ և կռվել Ադրբեջանի, հետևաբար նրա գլխավոր դաշնակից Թուրքիայի հետ, կա՛մ խայտառակ կերպով թողնել Անդրկովկասը,- կարծում է Ինովացիոն զարգացման ինստիտուտի աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Ռոդիոնովը,- սակայն Ռուսաստանը զուսպ է արձագանքում Փաշինյանի գործողություններին և փորձում է հավասարակշռել՝ թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ հարաբերությունները պահպանելու համար։ Նույնիսկ այն իրավիճակներում, երբ Փաշինյանը մեղադրում էր ռուս խաղաղապահներին և ՀԱՊԿ-ին Ղարաբաղի հարցում Հայաստանի կողքին չլինելու մեջ, երբ հայտարարեց ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու մասին, երբ պահանջում էր ռուս սահմանապահներին դուրս բերել Երևանի օդանավակայանից, հիմա էլ՝ Տավուշից։ Ավելին, դրան դեմ են իրենք՝ շրջանի բնակիչները, մարդիկ հավատում են, որ Փաշինյանն է իրենց հանձնում, Ադրբեջանը կարող է խլել իրենց տարածքը»։

Նշենք, որ Փաշինյանի կողմից վերահսկվող Telegram ալիքները Տավուշի բնակիչների բողոքի ցույցերում տեսնում են «Կրեմլի ձեռքը» և հերթական անգամ սադրում են Մոսկվային ընտրելու հակամարտության կողմերից մեկին։ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հետխորհրդային տարածքի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Նիյազի Նիյազովը կարծում է, որ Պուտինի և Ալիևի հանդիպումը Փաշինյանի քայլերի ֆոնին կհանգեցնի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացմանը քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում, բայց դա չի լինի «Հայաստանի դեմ»։

«Մոսկվայի և Բաքվի հարաբերություններն ունեն իրենց զարգացման տրամաբանությունը և ի սկզբանե կենտրոնացած են համագործակցության վրա։ Ռուսաստանը փորձում է աջակցել Ադրբեջանին հատկապես Արևմուտքին հակազդելու հարցերում,- պարզաբանել է քաղաքագետը, - Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցն է, պայմանականորեն՝ վահանը: Չէ՞ որ այդ վահանը չի կարող ուղղված լինել միայն Թուրքիայի ու Իրանի դեմ, քանի որ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի այդ երկու երկրների հետ»։

Ըստ ՄԳԻՄՕ-ի Միջազգային անվտանգության կենտրոնի առաջատար հետազոտող Ստանիսլավ Իվանովի՝ Ռուսաստանի համար կարևոր է Ադրբեջանի հետ «բարիդրացիական հարաբերություններ» պահպանելը։ Փորձեր են եղել են սեպ խրել նրանց մեջ Բաքվից Կիև ռազմական մատակարարումների մասին հաղորդումների միջոցով, բայց ամեն ինչ անօգուտ է եղել: Արևմուտքից անկախ Ադրբեջանի քաղաքականությունն ապահովում է Ռուսաստանի անվտանգությունը Անդրկովկասում՝  հաստատել է Քաղաքական գործընթացների փորձագիտական աջակցության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Յարոշենկոն։

«Արևմուտքն օգտագործում է Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Ադրբեջանը շարունակում է մնալ Ռուսաստանի գործընկեր Անդրկովկասյան տարածաշրջանում։ Ուստի Ռուսաստանը կփորձի խորացնել քաղաքական, տնտեսական, հնարավոր է նաև ռազմական հարաբերությունները Ադրբեջանի հետ, և դա կամրապնդի Ռուսաստանի դերը տարածաշրջանում։ Դա իսկապես կարելի է անել, քանի որ Ադրբեջանը, հետխորհրդային բոլոր երկրներից ամենաքիչն է ունակ ենթարկվելու ուրիշներին»,- ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular