ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի գիշերային սարսափը. զինվորականների դեմ քրգործ են հարուցել

ԻՐԱՎՈՒՆՔ

Տավուշի մարզում ընդդեմ սահմանազատման բողոքի ակցիա անողներին երեկ երկու տասնյակ զինծառայողներ էին միացել, ինչը իսկական իրարանցում ու խուճապ էր առաջացրել գործող վարչախմբի շարքերում։ Նախ Պաշտպանության նախարարությունն էր որոտընդոստ մի հայտարարություն տարածել՝ սպառնալով պատժել զինվորականներին, ապա և քննչական կոմիտեն երկու զինծառայողի պարտադրել էր ուղերձով հանդես գալ, հայտարարել, որ գնացել են պահի ազդեցության տակ և զղջում են։ Նույնիսկ այդ զղջումից հետո Փաշինյանի անձնական օգտագործման ՔԿ-ն չի հանդարտվել, քրեական վարույթ է հարուցել. մտադիր են այդ երկու տասնյակ զինծառայողներին պատժել, այն էլ հրապարակավ, օրինակ, ուղարկել այլ վայրեր ծառայելու, կոչումներն իջեցնել։ Զինծառայողների միանալը բողոքի ակցիաներին՝ գործող վարչախմբի համար, թերևս, ամենամտահոգիչ դեպքն է, որ վերջին օրերին տեղի է ունենում։ Դա ցույց է տալիս, որ ուժային կառույցներում բավական լուրջ ցնցումներ են ընթանում, ու Փաշինյանը լուր ունի, որ դրսից էլ են բանակի հետ լավ աշխատում, ուզում են բանակում հակաիշխանական տրամադրություններ սերմանել։ Նիկոլ Փաշինյանը հրաշալի հասկանում է դրա վտանգը, քանի որ համարում է, որ իր «հեղափոխության» առանցքային դրվագներից մեկը 2018 թ. ապրիլին խաղաղապահ բրիգադի միանալն էր ցուցարարներին։ Պատահական չէ ոչ ՊՆ-ի արագ արձագանքը, ոչ էլ զինվորականներին հրապարակավ, տեսանյութերով նսեմացնելու գործողությունը։ Նիկոլ Փաշինյանը այսկերպ բռնում է սեփական կուսակիցների վախը, նաև զինվորականությանն է ուղերձ հղում, որ յուրաքանչյուր ընդդիմադիր քայլ կարժանանան նման վերաբերմունքի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular