ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աննա Հակոբյանին ու դստերը Ծիծեռնակաբերդում «Նիկոլ դավաճան», «Նիկոլ ցեղասպան» արտահայտություններով դիմավորելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Գոռ Աբրահամյանը 1or.am-ին ասաց, որ կա 7 ձերբակալված, իսկ վարույթը հարուցված է ատելութան խոսք տարածելու հոդվածով։ 
1or.am -ի տեսախցիկը ֆիքսել է, որ ԱԺԲ բոլոր անդամներն էին վերոնշյալ և այլ արտահայտություններով վանկարկումներ անում, թե ինչպես և ինչ սկզբունքով են ընտրվել հենց այդ յոթն, ում անունները Գոռ Աբրահամյանի խոսքով՝ դեռևս հրապարակման ենթակա չէ, ևս հայտնի չէ։ Թե վարույթն ի՞նչի համար է նախաձեռնվել, կա քաղաքական դրդապաճառ և այլն, ԱԺԲ-ն և տարբեր մասնագետներ արդեն հնչեցրել են իրենց գնահատականները։ Այստեղից նաև պարզ է դառնում, թե ոստիկաններն ինչո՞ւ էին առանձնակի դաժանությամբ բերման ենթարկում ԱԺԲ անդամներին մայրաքաղաքում բողոքի ակցիաների ժամանակ։ Ատելության խոսքի տարածում հոդվածով մեղադրանք է առաջադրված նաև լուսահոգի Արմեն Գրիգորյանին, որը մահացավ դատարանի դահլիճում, դա նաև Նարեկ Մալյանի և օրերս ձերբակալված, ապա խոշտանգման ենթարված Սամվել Վարդանյանի գործով ընտրված քրեական հոդվածն է։ Ինչո՞ւ է այն աշխատում միայն իշխանության նկատմամբ «ատելության խոսքի» տարածման դեպքում։ Դեռ 2018 թվականի իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները նախկին իշխանության անդամների կեղծ դագաղներով էին շրջում քաղաքում, սև ժապավեններ փակցնում նրանց բակ ու  փողոցներում։ Հայհոյախառն արտահայտություններ էին հնչեցնում նրանց հասցեին, նույնիսկ իշխանական պատգամավորների հեռախոսահամարները հրապարակվեցին, որ քաղաքացիները զանգահարեն և իրենց մտքի եկածն ասեն նրանց։ Այդ մասով նույնիսկ վարույթ չնախաձեռնվեց։ Այն ժամանակ դա ազատ խոսքի դրսևորում էր։ Իշխանափոխությունից հետո ի հայտ եկավ ինչ-որ խումբ՝ «Հեղափոխության պահապաններ» անունով, որ ցանկացած այլ կարծիք ունեցող քաղաքացու վիրավորում էր, թիրախավորում։ Նրանք ևս մնացին անպատիժ։ 2022 թվականին փոխված քրեական օրենսգրքով իշխանությունը ստեղծեց այս հատուկ հոդվածը, որի անունը դրեցին ատելության խոսքի տարածում, բայց լրագրողներին մարմնավաճառներ անվանած և իրեն Նիկոլ Փաշինյանի ուսապարկ համարող ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այս հոդվածով պատասխանատվություն չկրեց։ Նույնը եղավ այժմյան ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի գործով, երբ կար ակնհայտ ծեծի ենթարկելու տեսագրությունը, սակայն գործը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Լրագրող Անի Գևորգյանին նույնիսկ սպառնացին իր երեխայով։ Նրա և «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին ինչ սպառնալիք և ատելության խոսք ասես, որ չտարածվեց։ Խաչատուր Սուքիասյանի անվան հետ կապվող լրատվականի լրագրողն այդ ատելության խոսքով դիմեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանին, կարելի է ասել, տևական ժամանակ հետապնդում էր Լևոն Քոչարյանին և այլն։ Ատելության խոսքով և նույնիսկ հայհոյանքով ցուցարարներին դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը, ինքը՝ Սիմոնյանը, թքեց քաղաքացու դեմքին։ Շարքը կարելի է անվերջ շարունակել։ Ստացվում է, որ քրեական կոնկրետ հոդվածը ոչ թե ատելության խոսքի տարածում է առհասարակ, այլ՝ միայն իշխանականների նկատմամբ ատելության խոսքի տարածումը։ Իշխանականների դեպքում ատելությունը, վիրավորանքը, հայհոյանքը, թքելը պարզապես քաղաքական գնահատական են, իսկ իրենց նկատմամբ շատ ավելի մեղմ քաղաքական քննադատությունը՝ քրեորեն պատժելի արարք։ Հենց այսպես են երկրում ծնվում քաղբանտարկյալներ, իսկ ավելի ուշ՝ քաղաքացիները կորցնում են իրավապահ համակարգի նկատմամբ վստահությունը, որի ծնունդն էլ մի օր դառնում են քաղաքացիական պատերազմն ու իշխանափոխությունը։ Այս իշխանությունն արեն երկու փուլ անցել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular