ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավական առումով հակասություն կա նոյեմբերի 9-ի և այս փաստաթղթերի միջև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ նաև ընդգծել, որ սա էական ձեռքբերում է Հայաստանի համար:

Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությանը:

«Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանը արդեն երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը: Հաստատեցին, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է ստեղծվել, այլ վերարտադրվելու է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը: Սա կարևոր նրբություն է, որովհետև գիտեք, որ 1988-1991 թվականներին որոշակի շարժեր են եղել, իրադարձություններ են եղել: Այս քննարկումների ժամանակ առանցքային բանավեճերից մեկը նա էր, թե ինչպես ձեւակերպել, որ հենց նկատի առնվի ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանների վերարտադրման փաստը: Ես ուզում եմ նաև արձանագրել, որ այս իրադարձությունը համարում եմ անկյունաքարային մեր ինքնիշխանության, անկախության, զարգացման հաջորդ փուլի համար: Այս անկյունաքարի շուրջ մենք պետք է կարողանանք կառուցման, ստեղծման գործընթացն իրականացնել»,- ասաց նա՝ հավելելով, որ այս որոշումը էականորեն նվազեցնելու է անվտանգային ռիսկերը, որը մենք ունենք ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով:

Խոսքի առաջին հատվածը, որ սա Ադրեջանի համար ձեռքբերում էր, իրավացի է, բայց այն, որ սահմանի ճանաչում է, սահմանազատման գործընթացի սկիզբ, մեղմ որակմամբ՝ հերթական մանիպուլացիան է:

Նախ տևական ժամանակ է իշխանության ներկայացուցիչները չեն պատասխանում ամենապարզ հարցին, թե ինչ է կոչվելու այն փաստաթուղթը, որով Տավուշի մարզից տարածքներ են հանձնվելու թշնամուն:

Երեկ հստակեցվեց՝ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ: Այդ փաստաթղթով պազապես նշվում է, որ ՀՀ-ն Ադրբեջանին տարածք է հանձնել, ընդունելով, որ դա իր երկրի տարածք չէ: Չկա գեթ մեկ նախադասություն, որ Ադրբեջանն ընդունում է, որ Բերքաբերից կամ Ոսկեպարից այն կողմ ՀՀ սահմանն է, և այդ մասով Ադրբեջանը ոչ մի փաստաթղթի տակ չի ստորագրել:

Հաջորդ խնդիրն այն է, Ադրբեջանը երբեք չի արձանագրել, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն այս կամ այն քարտեզով: Իրավական տեսանկյունից՝ 2020 թ. նոյեմբերի 9-ից գործում է Եռակողմ հայտարարություն, որի կետերից էր նաև այն, որ զորքերը պետք է կանգնեն այն տեղում, որտեղ կանգնած են: Այս փաստաթուղթը փաստացի չաշխատեց ո՛չ Արցախի, ո՛չ ՀՀ տարածքի օկուպացիայի դեպքում: Նոյեմբերյան հայտարարությունը և այս արձանագրությունն իրավական հարթությունում իրար հակասում են: Սակայն ի տարբերություն մեկը մյուսի՝ Եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանն ուներ որոշակի պարտավորութուններ, իսկ հիմա՝ ոչ:

Բացի այդ, պետք է արձանագրել, որ սրանով Փաշինյանը ձևավորում է սահմանազատման և սահմանագծման արատավոր պրակտիկա: Հետագայում էլ Ադրբեջանը սահմանազատում և սահմանագծում է պահանջելու արձանագրությունների մակարդակով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular