ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան Բաբաջանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարուժան Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ժամ առաջ` արտահերթ ընտրություններ

Սա ոսկեպարցիների կամ բերքաբերցիների հարցը չէ։ Ոչ էլ Կիրանցի բնակիչների։ Թաքուն, հարյուրավոր թիկնապահներով, հեռախոսներ հավաքելով, մի քանի գյուղացու հետ անհավասար պայմաններում շուստրի ճոռոմախոսությունից հետո որոշել` սա վերադարձնում ենք, սա կիսվում ենք, սա մերն է, սա մերը չէ. ո՞վ է քեզ թույլ տվել։ 

Նույնիսկ եթե այդ գյուղերի բնակիչները քեզ միաձայն համաձայնություն տային, դա ի՞նչ հիմք է համապետական այս լրջագույն խնդիրը լուծելու համար։ Մեղրեցին Նոյեմբերյանում զինվորական հենակետ չի՞ պահում, կամ նոյեմբերյանցին` Վարդենիսում։ Էդ ի՞նչ հակապետական տհասություն ա` սահմանի հարցերը գնալ, գյուղացու հետ քննարկել։ Գյուղացին էդքանը տարանջատելու հատկություն ունենար` դուք ի՞նչ էիք անում իշխանության ղեկին։

Ու ո՞վ ա քեզ խաբել, որ դու մեզանից խելոք ես, ու մեզանից լավ ես կարողանում ռիսկերը գնահատել։ Ո՞վ ա քեզ խաբել, որ առանց գործընթացը լեգիտիմացնելու դու կարող ես որոշել` ինչ վերադարձնել, ինչի դիմաց։ Դու ով ես, որ իմ, չարենցավանցու, գորիսեցու փոխարեն, երկու գյուղում անկապ ժողով անելով, որոշումներ կայացնես։ Եթե այս պրոցեսը դարձել ա քո քաղաքական հավատամքը, օքեյ, գնա քաղաքական լուծման։ Ցրեք խորհրդարանը, գնացեք ընտրությունների հենց այդ օրակարգով։

Բոլորը, բացառապես բոլորը իրավունք ունեն մասնակցելու մեր պետության ապագայի, այս ցավոտ անդամահատումների որոշումների կայացմանը։ Ու դուք ոչ մեկից խելոք չեք, որ հետպատերազմյան սթրեսից հետո լոպազ լոզունգներով վերարտադրվելուց հետո նման որոշումներ կայացնեք, տարփողելով, թե բա մենք ձեզ խաբեցինք, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվել... 

Այդ ժամանակահատվածում միայն թերուս, բացարձակապես պետության կառավարման ունակությունից զուրկ թափառախումբը չէր կարող հաշվարկել առկա իրողությունները։ Դա ուղիղ խաբեություն էր, առանց այլևայլության։

Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով։ 

Դուք չեք կարող նրանցից լաչառ և պնդերես լինել, ու երկրի անդամահատման այս խայտառակ գործընթացում դուք դառնալու եք թիրախ` խորհրդարանում գործընթացի քննարկումը հիստերիկ շոուի վերածելու, լկտի ստերի ու խայտառակ մանիպուլիացիաների տարափի տակ իրական քննարկումները թաքցնելու նպատակով։ Դուք կամա թե ակամա դառնալու եք այս խայտառակ պրոցեսների լեգիտիմացման գործում թնդանոթի միս։ 

Ձեզ վրա խայտառակ լուտանքներ են թափելու ձեր հարցապնդումների ժամանակ, քննարկումը լինելու է բացառապես ձեզ վրա լկտի թուքումուր շաղ տալու տեսքով։
Հենց հիմա վայր դրեք մանդատները, դիմեք միջազգային կառույցներին` պահանջելով միակուսակցական խորհրդարանը պառլամենտական երկրում ճանաչել իշխանության ֆունկցիաներ իրականացնելու համար ոչ լեգիտիմ մարմին...

Որպեսզի երկիրը խուսափի քաոսից ու հակապետական պոռթկումներից` արտահերթ ընտրություններ... 

Ժամ առաջ...

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular