Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան Բաբաջանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարուժան Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ժամ առաջ` արտահերթ ընտրություններ

Սա ոսկեպարցիների կամ բերքաբերցիների հարցը չէ։ Ոչ էլ Կիրանցի բնակիչների։ Թաքուն, հարյուրավոր թիկնապահներով, հեռախոսներ հավաքելով, մի քանի գյուղացու հետ անհավասար պայմաններում շուստրի ճոռոմախոսությունից հետո որոշել` սա վերադարձնում ենք, սա կիսվում ենք, սա մերն է, սա մերը չէ. ո՞վ է քեզ թույլ տվել։ 

Նույնիսկ եթե այդ գյուղերի բնակիչները քեզ միաձայն համաձայնություն տային, դա ի՞նչ հիմք է համապետական այս լրջագույն խնդիրը լուծելու համար։ Մեղրեցին Նոյեմբերյանում զինվորական հենակետ չի՞ պահում, կամ նոյեմբերյանցին` Վարդենիսում։ Էդ ի՞նչ հակապետական տհասություն ա` սահմանի հարցերը գնալ, գյուղացու հետ քննարկել։ Գյուղացին էդքանը տարանջատելու հատկություն ունենար` դուք ի՞նչ էիք անում իշխանության ղեկին։

Ու ո՞վ ա քեզ խաբել, որ դու մեզանից խելոք ես, ու մեզանից լավ ես կարողանում ռիսկերը գնահատել։ Ո՞վ ա քեզ խաբել, որ առանց գործընթացը լեգիտիմացնելու դու կարող ես որոշել` ինչ վերադարձնել, ինչի դիմաց։ Դու ով ես, որ իմ, չարենցավանցու, գորիսեցու փոխարեն, երկու գյուղում անկապ ժողով անելով, որոշումներ կայացնես։ Եթե այս պրոցեսը դարձել ա քո քաղաքական հավատամքը, օքեյ, գնա քաղաքական լուծման։ Ցրեք խորհրդարանը, գնացեք ընտրությունների հենց այդ օրակարգով։

Բոլորը, բացառապես բոլորը իրավունք ունեն մասնակցելու մեր պետության ապագայի, այս ցավոտ անդամահատումների որոշումների կայացմանը։ Ու դուք ոչ մեկից խելոք չեք, որ հետպատերազմյան սթրեսից հետո լոպազ լոզունգներով վերարտադրվելուց հետո նման որոշումներ կայացնեք, տարփողելով, թե բա մենք ձեզ խաբեցինք, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվել... 

Այդ ժամանակահատվածում միայն թերուս, բացարձակապես պետության կառավարման ունակությունից զուրկ թափառախումբը չէր կարող հաշվարկել առկա իրողությունները։ Դա ուղիղ խաբեություն էր, առանց այլևայլության։

Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով։ 

Դուք չեք կարող նրանցից լաչառ և պնդերես լինել, ու երկրի անդամահատման այս խայտառակ գործընթացում դուք դառնալու եք թիրախ` խորհրդարանում գործընթացի քննարկումը հիստերիկ շոուի վերածելու, լկտի ստերի ու խայտառակ մանիպուլիացիաների տարափի տակ իրական քննարկումները թաքցնելու նպատակով։ Դուք կամա թե ակամա դառնալու եք այս խայտառակ պրոցեսների լեգիտիմացման գործում թնդանոթի միս։ 

Ձեզ վրա խայտառակ լուտանքներ են թափելու ձեր հարցապնդումների ժամանակ, քննարկումը լինելու է բացառապես ձեզ վրա լկտի թուքումուր շաղ տալու տեսքով։
Հենց հիմա վայր դրեք մանդատները, դիմեք միջազգային կառույցներին` պահանջելով միակուսակցական խորհրդարանը պառլամենտական երկրում ճանաչել իշխանության ֆունկցիաներ իրականացնելու համար ոչ լեգիտիմ մարմին...

Որպեսզի երկիրը խուսափի քաոսից ու հակապետական պոռթկումներից` արտահերթ ընտրություններ... 

Ժամ առաջ...

 

Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամnւթյուն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 29-ին «Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ»ԱՄՆ-ը նոր համաձայնագիր է կնքել Վենեսուելայի հետ՝ համաշխարհային պատմության մեջ նավթի ամենամեծ գործարքի վերաբերյալ․ Թրամփ Սերիա Ա. «Միլանը» տանը հաղթեց «Վենեցիային» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ»Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ»Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ. «Փաստ»ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը ս.թ. օգոստոսի 28-ից մեկնարկել է չվերթերը Կրասնոդարի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի Շիրակ օդանավակայան: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին:46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվենԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի «Արարատ Արմենիան» կխաղա «Միլանի» դեմ․ ԵԼ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Ղազախստանի նախագահը ցրել է կառավարությունը Հայաստանի 6,7% տնտեսական աճը չարժե գերագնահատել. Տնտեսագետ Աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռի՝ Airbus A380-ի վերելքն ու անկումը Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն նույնքան թանկացել է Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց Ջուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Ամենադիտված