ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանում 2023թ.-ին, ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2.50-ից հասնելով 2.25-ի՝ կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով». սա հատված է Freedom House հեղինակավոր կազմակերպության տարեկան զեկույցից: Կազմակերպությունն իր Nations in Transit 2024 («Ազգերը տարանցման մեջ 2024») տարեկան զեկույցում անդրադարձել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի համար արարքների հետևանքների բացակայությանը, օրինակ` երբ թքել էր իրեն «դավաճան» անվանող քաղաքացու վրա։

Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով ստացել է 2.75 միավոր: Արդարադատության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարումը` Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավարի պաշտոնում, հիշվեց որոշ դատավորների նշանակման և ազատման վերաբերյալ հակասական որոշումներով: Զեկույցում նաև նշվում է, որ հատկապես մտահոգիչ են կարգապահական կամ այլ միջոցները դատավորների նկատմամբ: Անդրադառնալով կալանքներին՝ զեկույցում նշվում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները, ակտիվիստներն ու իրավաբանները բողոքում են խափանման միջոց կալանքը որպես պատժիչ միջոց կիրառելու շարունակական պրակտիկայից։

«Թեև 2021 թվականից Հայաստանը կիրառում է այլընտրանքային կանխարգելիչ միջոցներ, ինչպիսիք են տնային կալանքը և պաշտոնանկությունը, նախնական կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան և կիրառվում է մի շարք ընդդիմադիր գործիչների նկատմամբ»:

Նշվում է դատավոր Դավիթ Հարությունյանի հետ կապված իրավիճակը: Զեկույցում հատուկ շեշտվում է ոստիկանության կողմից ուժի գործադրումը։ Freedom House-ը 2018թ.-ի իշխանափոխությունից հետո առաջին անգամ է, որ կասկածի տակ է դնում Հայաստանի ժողովրդավարությունը և քննադատում բոլոր ոլորտները: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունն իր լեգիտիմությունը կորցնում է գրեթե բոլոր ոլորտներում:

«ՀՀ իշխանության լեգիտիմությունն էական նվազեց Արցախի անկմամբ, հետո առաջացավ ՀՀ անվտանգության խնդիրը: Այս ամենից ելնելով՝ կոշտացրեց իր քաղաքականությունը՝ սկսվեցին ռեպրեսիաներ, ճնշումներ լրագողնրի նկատմամբ, ոստիկանության բաժիններում ուժի կիրառում, խոշտանգումներ և այլն: Հենց այս իրավիճակն են արձանագրում միջազգային կառույցները: Իրենք էմոցիոնալ հայտարարություններ չեն անում, արձանագրում են այն՝ ինչը կա: Եթե Freedom House-ն արձանագրում է, որ կա այդպիսի խնդիր, ապա պետք է դիտարկել, որ սա կարող է ազդել Արևմուտքի և Փաշինյանի քաղաքականության վրա: Եթե սա չի ստացվել, Արևմուտքը կասկածելու է, որ Փաշինյանը կկարողանա իրենց քաղաքականությունն առաջ տանել նաև մյուս ոլորտներում»,- 1or.am-ին ասաց Բոզոյանը:

Քաղաքագետի գնահատմամբ՝ Փաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում բոլոր ոլորտներում՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական և այլն: «Սամվել Վարդանյանի հետ կապված վերջին իրադարձությունները հիշեցրին Սահակաշվիլու իշխանության վերջին դրվագները: Տարբերությունն այն էր, որ այնտեղի բանտի ծեծի կադրերը կային, իսկ Սամվել Վարդանյանինը դեռ չկա»,- եզրափակեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular