ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Hraparak.am-ը գրում է․

Այս թոհուբոհի մեջ մենք մտաբերեցինք Շուռնուխի տների կառուցման հարցը: Պատերազմից հետո առաջ եկած թշնամին, հիշեցնենք, ուղղակի երկու մասի բաժանեց Շուռնուխը, որի մի մասն իբրեւ թե GPS-ով իրենց էր պատկանում: ՀՀ իշխանությունը մի գրամ անգամ չառարկեց դրան, այլ բնակիչներին հորդորեց հեռանալ իրենց տներից, որոնց մի մասը մնացել էր թշնամու տիրապետության տակ, եւ խոստացել էին, որ նոր տներ կկառուցեն տներից զրկված շուռնուխցիների համար: Ծրագրի կատարումն իր վրա վերցրեց Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը: Երեկ մենք հետաքրքրվեցինք, թե ավարտվե՞լ է այդ ծրագիրը, եւ մարդիկ արդեն ապրո՞ւմ են նոր բնակարաններում:

«Հրապարակի» հետ զրույցում Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ վարչական շրջանի ղեկավար Գրիգոր Դարբինյանն ասաց, որ աշխատանքները վերջացած են, մի երկու օրվա գործ է մնացել։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 5-ին 13 ընտանիք ստիպված էր եղել լքել սեփական տները։ Կառավարության որոշմամբ՝ բնակարանաշինության ծրագիր էր մշակվել, որն արդեն երեք տարի է՝ ընթացքի մեջ է։ Երեւանում բազմաբնակարան` 14 հարկանի շենք են կանգնեցնում մեկ տարում, Շուռնուխում 13 հոգու համար նախատեսված տները չեն կարողացել դեռ հանձնել: Թե տները երբ կհանձնվեն շահագործման, Դարբինյանը չի կարող ասել, քանի որ այդ հարցը կառավարության որոշման տիրույթում է։ Կառուցվող տները նախատեսված են միայն 13 ընտանիքի համար․ «Առանձնատներ են՝ պարսպով, գոմով, ամեն ինչով։ Առանձին գոմեր են սարքված, իրենց բոստանով, այսինքն՝ հողամաս ունի, գոմ ունի, մեջն էլ՝ ջահերը կախված, խոհանոցում լվացարանը տեղադրված։ Լույսերի խնդիրն է, սյուները դրել են, լարերը քաշել են, մնում է վերջին ակորդներն անեն, ու վերջ»։

Իրենց տներին սպասող շուռնուխցիների հիմնական մասը ժամանակավորապես բնակվում է Գորիս եւ Կապան քաղաքներում՝ սպասում են, թե երբ պիտի տները հանձնեն, որ վերադառնան հայրենի Շուռնուխ։ Դարբինյանը շեշտում է, որ շուռնուխցիները տեղեկացրել են՝ կառավարության կողմից տրամադրվող 68 հազարական դրամները` վարձակալության համար նախատեսված, հունվարից այս կողմ չեն ստացել։ Հավանաբար որոշել են, որ արդեն տները պատրաստ են` ինչո՞ւ վարձի փողեր տան:

Չնայած գյուղի ջրագծերը քաշված են, սակայն գյուղում խմելու ջրի խնդիր էլ կա՝ ասում է Դարբինյանը։ «Անձրեւաջրերի հաշվին հիմա ջուր կա, բայց դա լուծում չէ։ Ես ասել եմ՝ Տաթեւ համայնքից 40 կմ պիտի քաշվի, բերվի գյուղ, որ թե՛ տների խմելու ջրի համար, թե՛ ոռոգման նպատակով գյուղին ծառայի։ Այդ հարցը ներկայացրել եմ, որ պիտի լուծվի։ Կարող է մայիսից, հունիսից հետո այդ ջուրը կտրվի, մարդիկ մնան առանց ջրի»,- ասաց Շուռնուխի վարչական ղեկավարը։

Գյուղի դպրոցն ու մանկապարտեզն էլ են գործում, իսկ ինչ վերաբերում է արտաքին աշխարհի հետ կապին` տրանսպորտին, այդ հարցը լուծել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։ «Մեր համայնքապետը՝ Առուշ Առուշանյանը, նոր մեքենա է տվել երեք գյուղերին՝ Շուռնուխ, Բարձրավան, Որոտան, եւ շաբաթվա մեջ երկու օր՝ երկուշաբթի եւ հինգշաբթի, ժողովուրդը նոր մեքենայով, անվճար գնում-գալիս է»,- ասաց Դարբինյանը։

Նա ասում է, որ գյուղի ժողովրդին մի քիչ ավել ուշադրություն է պետք դարձնել, հատկապես աշխատանքով ապահովելու հարցն է պետք լուծել։ «Պիտի գան-գնան, ժողովրդի հալը հարցնեն, մարդիկ աշխատանք չունեն։ Մարդկանց տանիքներից ջուրը կաթում է, լցվում տները, բոլորի տանիքները փոխվելու ենթակա են՝ վիճակ չկա, մարդկանց մասին պիտի մտածեն»,- եզրափակեց Շուռնուխի վարչական ղեկավարը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular