ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիան Ադրբեջանից հետ է կանչել իր դեսպանին, Ադրբեջանը պատասխանել է՝ նրան մեղադրելով «դեստրուկտիվ գործունեության մեջ», գրում է բրիտանական bbc.com հրատարակությունը։

Այս ամենը նշված երկրների շարունակվող առճակատման վերջին դրվագն է, որը ներառում է ֆրանսիական զենքի մատակարարումը Հայաստանին, ֆրանսիացի լրտեսների բացահայտումները Ադրբեջանում և տարածաշրջանում նոր սրացման սպառնալիքը։ Ֆրանսիայի դեսպանի հետկանչին նախորդել է իրադարձությունների մի երկար շարք, որոնք մեծացրել են լարվածությունը երկրների միջև։

Ամենուր լրտեսներ են… Մարտի վերջին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը հայտարարել էր, որ Ֆրանսիան ակտիվորեն զինում է Հայաստանին, նրան մղում նոր պատերազմի Ղարաբաղում և Ադրբեջանում լրտեսական ցանց է ստեղծում։ Անցյալ տարեվերջին Ադրբեջանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել էր մի ֆրանսիացի գործարար։ Ադրբեջանական իշխանամետ մամուլը ցնծում էր ֆրանսիացի հետախույզի բացահայտմամբ։

Միաժամանակ, Ֆրանսիայի դեսպանն էր կանչվել Ադրբեջանի ԱԳՆ, իսկ երկու ֆրանսիացի դիվանագետներ արտաքսվել էին՝ մեղադրվելով լրտեսության մեջ։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այսինքն Ռուսաստանի դաշնակիցը։ Այնուամենայնիվ, անցյալ տարի Հայաստանը սկսեց զենք գնել Ֆրանսիայից՝ ՆԱՏՕ-ի երկրից: Այս տարվա փետրվարին պատմության մեջ առաջին անգամ Երևան ժամանեց Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, նրա հետ ժամանել էին ֆրանսիական պաշտպանական ձեռնարկությունների ներկայացուցիչներ։ Հայաստանը ֆրանսիայից պետք է ստանա զրահատեխնիկա, ռադիոտեղորոշիչ կայանքներ, գիշերային դիտարկման սարքեր, դիպուկահար հրազեն և հակաօդային պաշտպանության համակարգեր։ Պայմանավորվել են նաև հայ սպաներին վերապատրաստել Ֆրանսիայում։

Բանն այն է, որ Ֆրանսիան մտավախություն ունի, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի Հայաստանի տարածքում և նույնիսկ կոչ էր արել ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ, այն բանից հետո, երբ Ադրբեջանն անցած աշնանը հատուկ գործողություն իրականացրեց Ղարաբաղում, որի հետևանքով տարածաշրջանի գրեթե ողջ հայ բնակչությունը ստիպված եղավ փախչել Հայաստան: Ֆրանսիայի Սենատն էլ կոչ է արել կառավարությանը՝ եվրոպացի գործընկերների հետ «Հայաստանի դեմ կրկնվող ագրեսիվ գործողությունների համար» ձեռնարկել միջոցներ Ադրբեջանի դեմ։

Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ՝ փորձելով ստեղծել ցամաքային միջանցք, դեպի իր էքսկլավ Նախիջևան։ Նախագահ Մակրոնը ևս հայտարարել է, որ Ադրբեջանը սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Փաստն այն է, որ եթե Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, ապա Սյունիքը, որտեղով Ադրբեջանը ցանկանում է ելք բացել դեպի իր էքսկլավ, Հայաստանի տարածքն է։

Բայց եթե երեք տարի առաջ Իլհամ Ալիևն ասում էր, որ եթե Հայաստանը հրաժարվի դրանից, ապա «մենք ուժով կվերցնենք», ապա այսօր այլ կերպ է խոսում՝ ասելով, որ պարզապես չի բացի Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը։ Դեռևս 2020 թվականի ղարաբաղյան պատերազմից առաջ էր Ֆրանսիան թեքվում դեպի Հայաստան։ Փաստն այն է, որ Ֆրանսիան Եվրոպայում ամենամեծ հայաստանցիների տունն է, այնտեղ հայկական արմատներով ավելի քան 600 հազար ֆրանսիացի է ապրում:

Ֆրանսիայում հայկական սփյուռքը հին է և վաղուց ինտեգրված ֆրանսիական հասարակությանը: 2020 թվականի աշնանը՝ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, Ֆրանսիայի հազարավոր հայեր և նրանց համակրող մարդիկ հանրահավաքների էին դուրս գալիս ի պաշտպանություն հայկական կողմի։ Նույն ժամանակ էլ Սենատը կառավարությանը կոչ էր արել ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Ֆրանսիայի նման վերաբերմունքը, բնականաբար, Ադրբեջանին չի ուրախացնում։

Ի պատասխան դեսպանի հետկանչին Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ հիշել է Ֆրանսիայի Սենատի հենց այդ բանաձևերը և Ֆրանսիային մեղադրել «դեստրուկտիվ գործունեության» և Ֆրանսիայում տիրող «ադրբեջանաֆոբ մթնոլորտի» համար։ Ադրբեջանական մամուլը լի է Ֆրանսիային նվիրված տեքստերով։

Անգամ անցած ամառ Փարիզում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մարդու իրավունքներով «մտահոգված» Ադրբեջանը սեփական լրագրողներին ուղարկեց այնտեղ։ Նաև Ադրբեջանում հանդիպումներ են տեղի ունենում նախկին ֆրանսիական գաղութների և ֆրանսիական անդրծովյան տարածքների ներկայացուցիչների հետ, և Փարիզը մեղադրվում է գաղութատիրական քաղաքականություն վարելու մեջ։

Այդ հանդիպումներից մեկում նախագահ Ալիևը հայտարարել է. «Ադրբեջանը չափազանց անհանգստացած է գաղութներում կանանց և երեխաների իրավունքների կոպիտ ոտնահարմամբ: Ֆրանսիան միջամտում է իր նախկին գաղութների ներքին գործերին, շարունակում է նեոգաղութատիրության քաղաքականությունը»։

Օքսֆորդի համալսարանի քաղաքագետ Լեյլա Ալիևան կարծում է, որ, թեև, իհարկե, դեսպանի հետկանչը բավական լուրջ նշան է, սակայն լուրջ հետևանքների չի հանգեցնի, քանի որ կողմերից ոչ մեկը չի շահում լուրջ հակամարտությունից։

«Այն խոսքերը, որ ասվում են Ֆրանսիայի մասին Ադրբեջանում, և թշնամու կերպարի ստեղծումը՝ ներքին լսարանի համար է, և ֆրանսիացիները դա գիտեն,- ասել է ղարաբաղյան հակամարտության փորձագետ Արիֆ Յունուսը,- ուստի ես չեմ կարծում, որ Ֆրանսիան կխզի դիվանագիտական հարաբերությունները»:

Փորձագետի խոսքով՝ թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, Հայաստանի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ՝ վախենալով, որ Հարավային Կովկասում ևս կարող է պատերազմ սկսվել ի հավելումն Ուկրաինայում արդեն ընթացող պատերազմի:

«Կարծում եմ, որ դեսպանի հետկանչը ժամանակավոր է, դա ազդանշան է, որն անհրաժեշտ է Ալիևին Պուտինից պոկելու համար,- ասել է Յունուսը,- Ալիևի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը շրջանառվում է դեռ հունվարից, բայց, ըստ երևույթին, Եվրոպան դեռ հույսը չի կորցրել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular