Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիան Ադրբեջանից հետ է կանչել իր դեսպանին, Ադրբեջանը պատասխանել է՝ նրան մեղադրելով «դեստրուկտիվ գործունեության մեջ», գրում է բրիտանական bbc.com հրատարակությունը։

Այս ամենը նշված երկրների շարունակվող առճակատման վերջին դրվագն է, որը ներառում է ֆրանսիական զենքի մատակարարումը Հայաստանին, ֆրանսիացի լրտեսների բացահայտումները Ադրբեջանում և տարածաշրջանում նոր սրացման սպառնալիքը։ Ֆրանսիայի դեսպանի հետկանչին նախորդել է իրադարձությունների մի երկար շարք, որոնք մեծացրել են լարվածությունը երկրների միջև։

Ամենուր լրտեսներ են… Մարտի վերջին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը հայտարարել էր, որ Ֆրանսիան ակտիվորեն զինում է Հայաստանին, նրան մղում նոր պատերազմի Ղարաբաղում և Ադրբեջանում լրտեսական ցանց է ստեղծում։ Անցյալ տարեվերջին Ադրբեջանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել էր մի ֆրանսիացի գործարար։ Ադրբեջանական իշխանամետ մամուլը ցնծում էր ֆրանսիացի հետախույզի բացահայտմամբ։

Միաժամանակ, Ֆրանսիայի դեսպանն էր կանչվել Ադրբեջանի ԱԳՆ, իսկ երկու ֆրանսիացի դիվանագետներ արտաքսվել էին՝ մեղադրվելով լրտեսության մեջ։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այսինքն Ռուսաստանի դաշնակիցը։ Այնուամենայնիվ, անցյալ տարի Հայաստանը սկսեց զենք գնել Ֆրանսիայից՝ ՆԱՏՕ-ի երկրից: Այս տարվա փետրվարին պատմության մեջ առաջին անգամ Երևան ժամանեց Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, նրա հետ ժամանել էին ֆրանսիական պաշտպանական ձեռնարկությունների ներկայացուցիչներ։ Հայաստանը ֆրանսիայից պետք է ստանա զրահատեխնիկա, ռադիոտեղորոշիչ կայանքներ, գիշերային դիտարկման սարքեր, դիպուկահար հրազեն և հակաօդային պաշտպանության համակարգեր։ Պայմանավորվել են նաև հայ սպաներին վերապատրաստել Ֆրանսիայում։

Բանն այն է, որ Ֆրանսիան մտավախություն ունի, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի Հայաստանի տարածքում և նույնիսկ կոչ էր արել ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ, այն բանից հետո, երբ Ադրբեջանն անցած աշնանը հատուկ գործողություն իրականացրեց Ղարաբաղում, որի հետևանքով տարածաշրջանի գրեթե ողջ հայ բնակչությունը ստիպված եղավ փախչել Հայաստան: Ֆրանսիայի Սենատն էլ կոչ է արել կառավարությանը՝ եվրոպացի գործընկերների հետ «Հայաստանի դեմ կրկնվող ագրեսիվ գործողությունների համար» ձեռնարկել միջոցներ Ադրբեջանի դեմ։

Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ՝ փորձելով ստեղծել ցամաքային միջանցք, դեպի իր էքսկլավ Նախիջևան։ Նախագահ Մակրոնը ևս հայտարարել է, որ Ադրբեջանը սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Փաստն այն է, որ եթե Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, ապա Սյունիքը, որտեղով Ադրբեջանը ցանկանում է ելք բացել դեպի իր էքսկլավ, Հայաստանի տարածքն է։

Բայց եթե երեք տարի առաջ Իլհամ Ալիևն ասում էր, որ եթե Հայաստանը հրաժարվի դրանից, ապա «մենք ուժով կվերցնենք», ապա այսօր այլ կերպ է խոսում՝ ասելով, որ պարզապես չի բացի Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը։ Դեռևս 2020 թվականի ղարաբաղյան պատերազմից առաջ էր Ֆրանսիան թեքվում դեպի Հայաստան։ Փաստն այն է, որ Ֆրանսիան Եվրոպայում ամենամեծ հայաստանցիների տունն է, այնտեղ հայկական արմատներով ավելի քան 600 հազար ֆրանսիացի է ապրում:

Ֆրանսիայում հայկական սփյուռքը հին է և վաղուց ինտեգրված ֆրանսիական հասարակությանը: 2020 թվականի աշնանը՝ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, Ֆրանսիայի հազարավոր հայեր և նրանց համակրող մարդիկ հանրահավաքների էին դուրս գալիս ի պաշտպանություն հայկական կողմի։ Նույն ժամանակ էլ Սենատը կառավարությանը կոչ էր արել ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Ֆրանսիայի նման վերաբերմունքը, բնականաբար, Ադրբեջանին չի ուրախացնում։

Ի պատասխան դեսպանի հետկանչին Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ հիշել է Ֆրանսիայի Սենատի հենց այդ բանաձևերը և Ֆրանսիային մեղադրել «դեստրուկտիվ գործունեության» և Ֆրանսիայում տիրող «ադրբեջանաֆոբ մթնոլորտի» համար։ Ադրբեջանական մամուլը լի է Ֆրանսիային նվիրված տեքստերով։

Անգամ անցած ամառ Փարիզում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մարդու իրավունքներով «մտահոգված» Ադրբեջանը սեփական լրագրողներին ուղարկեց այնտեղ։ Նաև Ադրբեջանում հանդիպումներ են տեղի ունենում նախկին ֆրանսիական գաղութների և ֆրանսիական անդրծովյան տարածքների ներկայացուցիչների հետ, և Փարիզը մեղադրվում է գաղութատիրական քաղաքականություն վարելու մեջ։

Այդ հանդիպումներից մեկում նախագահ Ալիևը հայտարարել է. «Ադրբեջանը չափազանց անհանգստացած է գաղութներում կանանց և երեխաների իրավունքների կոպիտ ոտնահարմամբ: Ֆրանսիան միջամտում է իր նախկին գաղութների ներքին գործերին, շարունակում է նեոգաղութատիրության քաղաքականությունը»։

Օքսֆորդի համալսարանի քաղաքագետ Լեյլա Ալիևան կարծում է, որ, թեև, իհարկե, դեսպանի հետկանչը բավական լուրջ նշան է, սակայն լուրջ հետևանքների չի հանգեցնի, քանի որ կողմերից ոչ մեկը չի շահում լուրջ հակամարտությունից։

«Այն խոսքերը, որ ասվում են Ֆրանսիայի մասին Ադրբեջանում, և թշնամու կերպարի ստեղծումը՝ ներքին լսարանի համար է, և ֆրանսիացիները դա գիտեն,- ասել է ղարաբաղյան հակամարտության փորձագետ Արիֆ Յունուսը,- ուստի ես չեմ կարծում, որ Ֆրանսիան կխզի դիվանագիտական հարաբերությունները»:

Փորձագետի խոսքով՝ թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, Հայաստանի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ՝ վախենալով, որ Հարավային Կովկասում ևս կարող է պատերազմ սկսվել ի հավելումն Ուկրաինայում արդեն ընթացող պատերազմի:

«Կարծում եմ, որ դեսպանի հետկանչը ժամանակավոր է, դա ազդանշան է, որն անհրաժեշտ է Ալիևին Պուտինից պոկելու համար,- ասել է Յունուսը,- Ալիևի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը շրջանառվում է դեռ հունվարից, բայց, ըստ երևույթին, Եվրոպան դեռ հույսը չի կորցրել»։

Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)
Ամենադիտված