ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ ստուգումների բացառիկ մանրամասներ. կան ձերբակալված պաշտոնյաներ

ԻՐԱՎՈՒՆՔ

Երեկվանից մամուլում լուրեր են տարածվում, որ ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացնում «Ուիգմոր» ԲԿ-ում և առողջապահական մի շարք հիմնարկներում։

Ըստ 1or.am-ի տեղեկությունների՝ վարույթը վերաբերվում է պետական պատվերին և դրա շուրջ պետությանն առանձնապես խոշոր չափերի վնասներ պատճառելուն։ Որ նախարարության ենթակա կառույցներում և «Ուիգմոր» ԲԿ-ում խուզարկություններ և ձերբակալություններ են եղել, Առողջապահության նախարարը, իր խոսքով, իմացել է մամուլից, սակայն հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ մանրամասներին չի տիրապետում։

Այս պահին ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկված 4 պաշտոնատար անձ կա, որոնցից մեկը արդեն պաշտոնանկ արված Առողջապահության նախարարության ՊԱԳ պետ Ահարոն Բարսեղյանն է, ով համակարգում էր մարզային, երևանյան ԲԿ-ների և այլ բուժհաստատությունների պետպատվերի բաշխումները։ Բերման են ենթարկվել նաև ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը, «Ուիգմոր» ԲԿ տնօրեն Զավեն Քոլոյանը և ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Տիգրան Ավետիսյանը։ Բերման ենթարկված չորս անձանցից երկուսն արդեն ձերբակալվել են։

ԱԱԾ-ն «Ուիգմոր» ԲԿ-ից և ԱՆ գերատեսչություններից նաև տեխնիկա է առգրավել՝ մասնավորապես, մի քանի համակարգիչներ, որտեղ տեղեկություններ կան պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն ստացած անձանց վերաբերյալ։

Նշեք, որ «Ուիգմոր» ԲԿ-ից հայտարարություն էին տարածել, որ այս պահին հայտնի չեն  տեղեկություններ, քանի որ վարույթն իրավապահների տիրույթում է։

Նկատենք, որ «Ուիգմոր» ԲԿ-ի անունը կապվում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրիկի՝ Մարգարիտա Վարդանյանի հետ։ Ըստ ԶԼՄ տարբեր հրապարակումների՝ կլինիկայի իրական սեփականատերը Ավանեսյանի մայրիկն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular