ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


12-ամյա տղան 40 ժամ մեքենա վարելով փրկել է ընտանիքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Աղաջանյանների ընտանիքն Արցախի Ասկերանից գաղթի ճանապարհը բռնել է ավելի ուշ։ Սուսաննան պատմում է, որ քաղաքում արդեն ադրբեջանցիներ կային, իսկ իրենց ընտանիքը տարհանելու համար միայն ամուսինը կարող էր մեքենա վարել, որում ամբողջ ընտանիքը չէին կարող տեղավորել։ 

«12-ամյա տղաս կարողանում էր մեքենա վարել, բայց այդ ժամանակ չէինք համարձակվում նրան ղեկ վստահել։ Ճանապարհը երկար էր, խցանումները սկիզբ ու վերջ չունեին։ Ամուսինս հարցրեց Կարենին, թե՝ «մյուս մեքենան կկարողանա՞ս վարել», տղաս ինքնվստահ համաձայնություն տվեց։ Այլընտրանք չունեինք։ Տեղավորվեցինք մեքենաներում ու ճանապարհվեցինք»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է մայրը։ 

Կարենի ավտոմեքենայում տեղավորվել են մայրը, 10-ամյա եղբայրն ու հոր պապը։ Տղայի ոտքերը, որ երկար հասակ չունի, հազիվ էին հասնում մեքենայի արգելակներին։

«Երբ դուրս եկանք տնից, չգիտեինք, որ Իվանյանի օդանավակայանից քիչ վերև ադրբեջանցիներն արդեն բլոկ-պոստ են տեղադրել։ Նրանք կանգնեցրին մեր մեքենան, Կարենին իջեցրեցին, ստուգեցին։ Տղաս իրեն տղամարդավարի է պահել, մինչ ես ինձ հազիվ էի զսպում, որ չճչայի, ինքը հանգիստ իջավ, հետո նորից նստեց ղեկին»,- հիշում է Սուսաննան։ 

Կարենը MediaHub-ին ասում է, որ մեքենա վարելու առաջին փորձերը սկսել է 6 տարեկանից։ Նրան սովորեցրել է հայրը՝ ասելով, որ Արցախում անգամ կանայք պետք է մեքենա վարել իմանան։ 

«Ես էլ մեքենաների հանդեպ սեր ունեի, ինչ ասում էր պապան, ես սովորում էի։ Դրա համար շուրջ 40 ժամ վարել եմ մեքենան, չեմ հոգնել, չեմ վախեցել, միայն սրտնեղում էի խցանումներից»,- ասում է նա:

Ընտանիքն Արցախից դուրս գալու որոշումը կայացրել էր սեպտեմբերի 27-ին, 2 օր անց արդեն հասել էին Հակարիի կամուրջ։ 

«Այնտեղ հերթապահող ադրբեջանցիները հավանաբար չեն նկատել, որ ղեկին մարդ կա, չէր երևում։ Զարմացած մոտեցել են ու տեսել երեխայիս։ Ես ինչպես միշտ շատ անհանգիստ էի, վախենում էի, որ հիմա մի բան կանեն, բայց եկան, հավաքվեցին, հետո թե՝ «մաշալլահ-մաշալլահ», հետո իմացա, որ դա նշանակում է «կեցցես»»։ 

Սուսաննան ամբողջ ճանապարհին աղոթել է, որ ընտանիքը հաջող տեղ հասնի։ Իսկ հարազատների մի մասի կյանքի պատասխանատուն 12-ամյա տղան էր, որ բռնի տեղահանությունից հետո հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ 

Աղաջանյաններն այժմ ապրում են Վեդիում։ Հիմա էլ Յակովի ու Սուսաննայի 10-ամյա տղան՝ Արենն է սովորում մեքենա վարելը։ Մայրն ասում է, որ չի ցանկանում այլևս դա պետք գա արտակարգ իրավիճակում։ 

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular