Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


12-ամյա տղան 40 ժամ մեքենա վարելով փրկել է ընտանիքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Աղաջանյանների ընտանիքն Արցախի Ասկերանից գաղթի ճանապարհը բռնել է ավելի ուշ։ Սուսաննան պատմում է, որ քաղաքում արդեն ադրբեջանցիներ կային, իսկ իրենց ընտանիքը տարհանելու համար միայն ամուսինը կարող էր մեքենա վարել, որում ամբողջ ընտանիքը չէին կարող տեղավորել։ 

«12-ամյա տղաս կարողանում էր մեքենա վարել, բայց այդ ժամանակ չէինք համարձակվում նրան ղեկ վստահել։ Ճանապարհը երկար էր, խցանումները սկիզբ ու վերջ չունեին։ Ամուսինս հարցրեց Կարենին, թե՝ «մյուս մեքենան կկարողանա՞ս վարել», տղաս ինքնվստահ համաձայնություն տվեց։ Այլընտրանք չունեինք։ Տեղավորվեցինք մեքենաներում ու ճանապարհվեցինք»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է մայրը։ 

Կարենի ավտոմեքենայում տեղավորվել են մայրը, 10-ամյա եղբայրն ու հոր պապը։ Տղայի ոտքերը, որ երկար հասակ չունի, հազիվ էին հասնում մեքենայի արգելակներին։

«Երբ դուրս եկանք տնից, չգիտեինք, որ Իվանյանի օդանավակայանից քիչ վերև ադրբեջանցիներն արդեն բլոկ-պոստ են տեղադրել։ Նրանք կանգնեցրին մեր մեքենան, Կարենին իջեցրեցին, ստուգեցին։ Տղաս իրեն տղամարդավարի է պահել, մինչ ես ինձ հազիվ էի զսպում, որ չճչայի, ինքը հանգիստ իջավ, հետո նորից նստեց ղեկին»,- հիշում է Սուսաննան։ 

Կարենը MediaHub-ին ասում է, որ մեքենա վարելու առաջին փորձերը սկսել է 6 տարեկանից։ Նրան սովորեցրել է հայրը՝ ասելով, որ Արցախում անգամ կանայք պետք է մեքենա վարել իմանան։ 

«Ես էլ մեքենաների հանդեպ սեր ունեի, ինչ ասում էր պապան, ես սովորում էի։ Դրա համար շուրջ 40 ժամ վարել եմ մեքենան, չեմ հոգնել, չեմ վախեցել, միայն սրտնեղում էի խցանումներից»,- ասում է նա:

Ընտանիքն Արցախից դուրս գալու որոշումը կայացրել էր սեպտեմբերի 27-ին, 2 օր անց արդեն հասել էին Հակարիի կամուրջ։ 

«Այնտեղ հերթապահող ադրբեջանցիները հավանաբար չեն նկատել, որ ղեկին մարդ կա, չէր երևում։ Զարմացած մոտեցել են ու տեսել երեխայիս։ Ես ինչպես միշտ շատ անհանգիստ էի, վախենում էի, որ հիմա մի բան կանեն, բայց եկան, հավաքվեցին, հետո թե՝ «մաշալլահ-մաշալլահ», հետո իմացա, որ դա նշանակում է «կեցցես»»։ 

Սուսաննան ամբողջ ճանապարհին աղոթել է, որ ընտանիքը հաջող տեղ հասնի։ Իսկ հարազատների մի մասի կյանքի պատասխանատուն 12-ամյա տղան էր, որ բռնի տեղահանությունից հետո հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ 

Աղաջանյաններն այժմ ապրում են Վեդիում։ Հիմա էլ Յակովի ու Սուսաննայի 10-ամյա տղան՝ Արենն է սովորում մեքենա վարելը։ Մայրն ասում է, որ չի ցանկանում այլևս դա պետք գա արտակարգ իրավիճակում։ 

Հունան Թադևոսյան

Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը «Դա գործարքի խաղաքար է». Պետդումայում գնահատել են Փաշինյանի խոսքերը Շիրակի ռազմաբազայի մասինԳազ չի լինելու մինչեւ սեպտեմբերի 16-ի 20:00-ն Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Մեսսին, Յամալն ու ևս 3 աստղ՝ L’Équipe-ի շապիկին․ ովքե՞ր են Ոսկե գնդակ-2026-ի գլխավոր ֆավորիտները Իրավապահները ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Չարենցի փողոցում Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ «Դա կկործանի երկիրը». Ռուսաստանում զգուշացրել են Հայաստանին ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու վտանգի մասինՄասնագետը բացատրել է, թե ով կփոխարինի ռուս զինվորականներին Հայաստանում«Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակը Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու հնարավորություն է «Ժողովուրդ». Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,44 դոլարի Տանձավերի վարչական տարածքում 32-ամյա վարորդը կայանել է իր ավտոմեքենան և իջել մեքենայից, «Opel Astra»-ն վրшերթի է ենթարկել նրան «Հրապարակ». Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»«Իրավունք». «Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 10 վարչական շրջաններում և 9 մարզերում «Ժողովուրդ». Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան «Հրապարակ»․ Պետական ապարատում բունտ է հասունանում Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Հայաստանի մայրաքաղաք Երևանում սկսվել է 32-րդ շախմատային օլիմպիադան․ պատմության այս օրը (սեպտեմբերի 15)Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակ»․ Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա «Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. ՔՊ-ականներն անհարմար դրության մեջ են հայտնվել Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»«Իրավունք». «Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին «Ժողովուրդ». ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Գազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումը
Ամենադիտված