ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեն Սիմոնյանի հնչեցրած սպառնալիքներն իրականություն դարձան. Ժողովրդավարության բաստիոնում հարցերն այսպե՞ս են լուծվում 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ հանրային տրանսպորտում միջադեպ էր տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և Սամվել Վարդանյան անուն-ազգանունով մի երիտասարդի միջև: Վարդանյանին ձերբակալել են, այսօր էլ ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս ծեծի են ենթարկել: Երթուղայինում նկարահանված տեսանյութից երևում է, որ երիտասարդը վիրավորում է պատգամավորին, ինչից հետո նրան առաջինը հարվածում է հենց Ասլանյանը և այլն: Միջադեպի մի հատված տեսանկարահանված չէ, և հստակ պնդումներ անել հնարավոր չէ: Ամեն դեպքում, պատգամավորի հաղորդման հիման վրա նախաձեռնված է քրեական վարույթ, գործն իրավապահների տիրույթում է, սակայն ԱԺ նախագահը շտապեց դեպքին գնահատական տալ:

Ալեն Սիմոնյանը ՀՀ օրենսդիր մարմնի ամենաբարձր օղակն է ներկայացնում, և որպես ՀՀ քաղաքացի ու հատկապես ԱԺ նախագահ պարտավոր է հարգել օրենքը և անձի անմեղության կանխավարկածի իրավունքը: Սիմոնյանը Սամվել Վարդանյանին անվանել է «ոչնչություն», սպառնացել նրան և այլն: Երիտասարդին հստակ արարք վերագրելու համար նախ պետք էր սպասել գործի քննությանը:

Ի վերջո, եվրոպական քաղաքակրթություն և արժեքներ քարոզող թավշյա իշխանության ներկայացուցիչներն իսկապե՞ս կարծում են, որ բոլոր հանցագործները ոչնչություն են: Այն, որ Սիմոնյանը նման կարծիք ուներ գերիների մասին՝ անձամբ ինքն է ասել, բայց ենթադրյալ հանցագործություն կատարողների մասին նրա կարծիքը նորություն էր:

Ի դեպ, ինչո՞վ էր երիտասարդի արդար ցասման դրսևորումը տարբերվում Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու արարքից: Ինչո՞ւ սա խուլիգանություն չէր, իսկ Սամվել Վարդանյանի արարքը խուլիգանություն է: Սիմոնյանի մայրիկի հայհոյանքը ցուցարարներին խուլիգանություն չէ, իսկ պատգամավորին թեև չհայհոյելը խուլիգանական է և այլն:

Քննչական կոմիտեն կայծակնային արագությամբ վարույթ նախաձեռնեց, Վարդանյանը ձերբակալվեց, բայց նրան ծեծելու դրվագով, դեռ որևէ վարույթ չկա: Հավանաբար սա հենց երեկ Ալեն Սիմոնյանի հնչեցրած սպառնալիքների դրսևորումն է:

Ժողովրդավարության բաստիոնում փաստացի հենց այսպես են վարվում այլախոհների հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular