ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղեկատվական անորոշությունը՝ խուճապի պատճառ․ ո՞ւր են պատկան կառույցները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաղ առավոտից՝ 7։20-ից, տելեգրամյան ալիքներով, հիմնականում ֆեյք էջերով տարածվում է, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում։

Ուսուցիչներն ու ծնողները խառնվել են իրար։ Տեղեկության կեղծ լինելու մասին ահազանգեցին մեդիա փորձագետները՝ ցույց տալով, որ տարածվող լուսանկարը կեղծ է, ինչպես կարելի է ստուգել և այլն։

Դպրոցներում կատարյալ անորոշություն էր, ոչ մի դպրոց չգիտեր՝ դադարեցնե՞լ դասապրոցեսը, թե՞ ոչ։

Խնդիրն այն չէր, որ ծնողները կամ դպրոցները հավատացել էին լուրերի իսկությանը։ Հարցն այն է, որ իսպառ բացակայում է պաշտոնական տեղեկատվությունը։ Ներքին գործերի նախարարությունը մինչ այս պահը հաղորդագրություն չի տարածել։

Ազգային անվտանգության ծառայությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ տեղեկատվությանը կանդրադառնա ավելի ուշ. 7։20-ից տարածվող տեղեկատվությանը…

Այն դեպքում, երբ խոսքը ահաբեկչության վտանգի մասին է, այդ կառույցից միայն ինչ-որ պաշտոնյաներ են արձագանքում այս կամ այն լրատվականին, պաշտոնական ոչ մի հաղորդագրություն չկա։

Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի փոխտնօրենի խոսքով՝ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունն իրենց դպրոցում ստուգողական աշխատանքներ են իրականացնում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տարածվող լուրին արձագանքեց միայն 12։35-ին՝ 5 ժամ անց։

Ընդ որում, չխոսելով աշակերտների անվտանգության մասին՝ միայն նշվեց, որ դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։ Սա այն դեպքում, երբ ծնողների մեծ մասը, հատկապես Կենտրոն վարչական շրջանի դպրոցների աշակերտներին արդեն տարել էին տուն։

Որոշ տնօրեններ դադարեցրել էին դասապրոցեսը և աշակերտներին տուն ուղարկել՝ հայտարարելով, որ երկրորդ հերթի աշակերտները դասի չգնան։ Այսինքն դպրոցները իրավիճակի կարգավորումը թողել էին քաղաքացիներին՝ ով ցանկանում է, թող իր երեխային տանի տուն, ով ոչ՝ թող մնա։

Սա կրկին համակարգված աշխատանքի բացակայություն է։ Որոշումը բացառապես վերին օղակից պիտի գա՝ կա՛մ դասերը շարունակվում են, կա՛մ՝ ոչ։

Քիչ առաջ էլ քաղաքապետարանն էր խոսում լուրի կեղծ լինելու մասին՝ դարձյալ միայն լրատվամիջոցի հարցին ի պատասխան։ Դպրոցները փաստացի Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ են, բայց՝ ոչ մի պաշտոնական հողորդագրություն…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular