ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարանը հեռացավ` Մալյանի գործով վճիռ կայացնելու

ԻՐԱՎՈՒՆՔ

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, ընթանում է հասարակական գործիչ Նարեկ Մալյանի գործով դատական նիստը: Այսօրվա նիստում դատարանը պետք է հրապարակի վերդիկտը` մեղավո՞ր, թե՞ անմեղ է ճանաչում Մալյանին: Մինչ նիստի մեկնարկը մի խումբ քաղաքացիներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դատարանի բակում իրենց աջակցությունն են հայտնում Մալյանին։ Բոլորի ձեռքին կա «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ և Մալյանի լուսանկարով պաստառներ:

Նիստերի դահլիճը լեփ-լեցուն է: Մալյանը նիստին քաղաքական գնահատականներ էր հնչեցնում, իսկ դատավոր Գզոգյանը հորդորեց խոսել բացառապես նիստի և քրեական վարույթին վերաբերելի, սակայն ասաց, որ սիրով է կարդում Մալյանի գրվածքները և եթե էլի փոխանցի իրեն, նորից կկարդա:

Պաշտպանական կողմն իր եզրափակիչ ելույթներում շարունակեց այն միտքը, որ խոսքը գնում է քաղաքական հետապնդման մասին: Մալյանի գնահատմամբ՝ առնվազն 11 ապօրինություն կա իր գործում: «Այն դատավորը, որ վավերացնում է վերևից իջեցված քաղաքական պատվերի ապօրինությունները, դրա տակ ստորագրություն է դնում, ապա ուղիղ կրում է այդ ապօրինությունների պատասխանատվությունը»,- նշեց Մալյանը՝ հավելելով, որ խոսքը չի վերաբերում գործը քննող դատավորին, քանի որ նրա դիրքորոշումը դեռ պարզ չէ իր համար:

Հանրային մեղադրողն իր հակափաստարկները ներկայացրեց պաշտպաններ` Ռուբեն Մելիքյանի, Տիգրան Աթանեսյանի և մեղադրյալ` Նարեկ Մալյանի եզրափակիչ ելույթների վերաբերյալ, պաշտպաններն էլ հակադարձեցին՝ նշելով, որ հանրային մեղադրողի ճառը հետաքրքիր չէ, քանի որ հիմնված չէ իրավական փաստերի վրա:

Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հասարակության լայն զանգվածներին հասանելի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անհատական էջի միջոցով, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, «ուղիղ եթեր» հեռարձակմամբ հրապարակել է տեսաձայնագրություն, որում փաստացի լուսաբանելով տվյալ պահին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները՝ հանդես է եկել ՀՀ-ում գրանցված և գործող` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` իրենց առաջնորդին սատարող անդամների հասցեին հայհոյանքներ տալու և նրանց հարազատների նկատմամբ քողարկված վիրավորական արտահայտություններ կատարելու հրապարակային խոսքով, այդ կերպ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ քարոզելով և հրահրելով ատելություն ու անհանդուրժողականություն անձանց հիշյալ խմբի նկատմամբ, միաժամանակ հանձն առնելով պարզել և տրամադրել վերջիններիս` նրանց հարազատների տվյալներն ու բնակության հասցեները, ինչպես նաև առաջնորդել որոշակի գործողություններ կատարելու համար, հրապարակային խոսքի փաստական իմաստն ընկալվել է մի շարք հասցեատերերի կողմից, ովքեր և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ նրա առանձին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու առաջարկներով մեկնաբանություններ են թողել վերը նշված տեսաձայնագրության ներքո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular