ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


30 տարի առաջ արված գործարքը բերել «հետ ողորմյա» անել, մեղմ ասած, իրավաչափ չէ․ ՀԳՄ փաստաբան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունը որոշել է պետականացնել հասարակական կառույցներ հանդիսացող ստեղծագործական միությունների շենքերը։

Դրա մասին նամակ-գրություններ են ստացել գրողների և նկարիչների միությունները, առաջիկայում սպասվում է, որ նույնաբովանդակ նամակներ ստանալու են նաև մյուս միությունները։

Ինչպես տեղեկացանք, թե՛ գրողների, թե՛ նկարիչների միություններն օրերս արտահերթ նիստեր են հրավիրել ու քննարկել իշխանության պահանջը, ինչպես նաև՝ իրենց հետագա քայլերը։

Պարզվում է՝ ՀՀ դատախազությունը դատական հայց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ և հայցադիմումի մեջ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Գրողների միությանը տրված 2001թ․ օգոստոսի 9-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը և որպես անվավերության հետևանք՝ վերացնել 2013թ․ հունիսի 3-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը։

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը 1or.am հետ զրույցում նշել էր, որ պետությունը հաշվի չի առնում 1999թ-ի գործարքը, որով շենքը տրվել է Գրողների միությանը։

ՀԳՄ ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը 1or.am-ին ասաց, որ գործը նոր է վերցրել և մանրամասն կարող է անդրադառնալ միայն փաստաթղթերին ծանոթանալուց հետո։

«Հայցվորը Գլխավոր դատախազությունն է, իսկ հայցի առարկան Գրողների միության անշարժ գույքերը պետականացնելն է։ Նշեմ, որ 1999թ-ին իրավունքի ուժով գույքն անցել է ՀԳՄ-ին։ Այստեղ կարևոր է այն, որ շենքը ոչ թե սեփականաշնորհվել է, այլ՝ իրավունքի ուժով սեփականության իրավունքն անցել է իմ վստահորդ կազմակերպությանը։ Դրանք տարբեր բաներ են։ Այստեղ պետք է արձանագրել, որ իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին, և այդ սկզբունքով պետք է աշխատեն բոլորը՝ հատկապես պետական և լիազոր մարմինները։ Այնտեղ Շիրազ ու Իսահակյան է մտել։ Մի նժարի վրա կարելի է դնել պետական շահը, մյուսի վրա էլ վերը նշածս։ Կարծում եմ, որ այստեղ նժարը պետք է շեղվի այն ուղղությամբ, որտեղ հայրենիքի մշակույթ է ձևավորվում։ Իրավական հարթությունում 30 տարի առաջ արված գործարքը բերել «հետ ողորմյա» անել, մեղմ ասած, իրավաչափ չէ։ Այստեղ գործում է վաղեմության ժամկետ։ Ավելի մանրամասն կարձագանքեմ, երբ նյութերին ամբողջությամբ ծանոթացած լինեմ», - եզրափակեց փաստաբան Բաղդասարյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular