ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այստեղ իրավաբանություն չկա, ես չգիտեմ ինչի՞ դեմ առարկեմ․ Աշոտյանի պաշտպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատարանը մերժել է հանրային մեղադրողի հայցադիմումը։

«Դատարանը հայցը մերժեց՝ գտնելով, որ տվյալ դեպքում պետությանը վնաս չի պատճառվել, քանի որ ԵՊԲՀ-ն ունի, որպես սեփականություն, առանձնացված գույք, այն օգտագործում է օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով, ուստի դատախազությունը չի կարող գույքային հայց ներկայացնել։ Պետության կողմից բուհ-ի հիմնադիր լինելն, ըստ դատավոր Վահե Դոլմազյանի, պետությանը նման իրավունք չի տալիս։ Սույն գործով, ըստ դատավորի, ենթադրյալ վնասը պատճառվել է «Մխիթար Հերացի» արհեստակցական միությանը, մինչդեռ միության լիազոր ներկայացուցիչը, մասնավոր անձին պատճառված վնասի փոխհատուցման հայց դեռ չի ներկայացրել դատարան։ Այս մասին 1or.am-ին ասաց Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Հանրային մեղադրողը պահանջում էր մեղադրյալներ` Արմեն Աշոտյանից, Մարթա Սիմոնյանից, Լարիսա Բարսեղյանից, Միքայել Նարիմանյանից բռնագանձել հօգուտ պետության՝ մոտ 905 միլիոն դրամ, որից մոտ 39 մլն դրամը Արմեն Աշոտյանից։ Հարցին` երբ գույքը փաստացի գոյություն ունի և շուկայական արժեքն այս պահին մի քանի անգամ թանկ է, քան գնման պահին, պետությանը կամ ԵՊԲՀ-ին ինչպե՞ս է վնաս պատճառվել։

Աթանեսյանը նշեց․ «Գործի հենց սկզբից դրա մասին էինք խոսում ոչ մի վնաս էլ չի պատճառվել, չկա վնաս։ Սա պարզապես քաղաքական պատվեր է, ինչ հիմանավորում ասես կարող են գրել և մարդուն կալանավորել։ Այստեղ իրավական որևէ գործընթաց չկա, սա քաղաքական հետապնդում է և պետք է ունենա քաղաքական հանգուցալուծում։ Այստեղ իրավաբանություն չկա, ես չգիտեմ ինչի՞ դեմ առարկեմ։ Ակնհայտ է, որ անձն ընդդիմադիր գործիչ է և իրեն լռեցնելու համար կալանավորել են»։

Հիշեցնեք, որ Աշոտյանը, շուրջ 10 ամիս է գտնվում է կալանքի տակ։ Նրան առաջադրված է մեղադրանք երկու դրվագով՝ պաշտոնական դիրքի չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ և փողերի լվացում։

Հիշեցնենք, որ Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող` մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:

«Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները գնվել են ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հորից։

Նկատենք, որ գործում 5 մեղադրյալ կա, և միայն Աշոտյանի խափանման միջոցն է ընտրված` կալանքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular