ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ֆրանսիական հարաբերությունները հազարամյա պատմություն ունեն և ամեն մի ժամանակաշրջանի վերաբերյալ շատ կարևոր իրադարձությունների մասին կարելի է խոսել․ Խաչատուրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` նախագահը նշել է. «Ուրախ եմ ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Վստահ եղեք, որ մեզ համար միշտ հաճելի է Ֆրանսիայի պաշտոնական և ոչ պաշտոնական պատվիրակությունների հետ հանդիպել: Առիթն օգտագործելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այն մեծ աշխատանքի համար, որ կատարում եք հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում: Ցանկանում եմ նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, Ֆրանսիայի Ազգային ժողովին, Սենատին, բոլոր պատգամավորներին, ինչպես նաև Ֆրանսիայի տեղական իշխանությունների ներկայացուցիչներին այն աջակցության համար, որ ցուցաբերում են այս տարիների ընթացքում՝ հատկապես Լեռանային Ղարաբաղի հետ կապված իրադարձությունների ժամանակ և այսօր նաև՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող սոցիալ-հումանիտար օգնության հարցում: Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները հազարամյա պատմություն ունեն և ամեն մի ժամանակաշրջանի վերաբերյալ շատ կարևոր իրադարձությունների մասին կարելի է խոսել: Սակայն ես այսօր ուզում եմ հատկապես նշել անկախացումից հետո այն մեծ աջակցության մասին, որը ցուցաբերել է Ֆրանսիան Հայաստանի Հանրապետությանը: Այսօրվա ձեր այցելությունը գնահատում եմ որպես կատարված աշխատանքին լրացուցիչ նպաստող գործոն և մեր հարաբերությունների ամրապնդումը խթանելու հերթական քայլ»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Մարտին Վասալը նշել է. «Պարոն նախագահ, մենք շատ զգացված ենք հյուրընկալության և ջերմ խոսքերի և այն վերաբերմունքի համար, որին հանդիպում ենք Հայաստանում: Հայ-ֆրանսիական բարեկամությունն իրապես դարավոր է և մեր այցելությունն էլ նպատակ ունի նոր թափ հաղորդել մեր գործընկերությանը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության լայն օրակարգի վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել երկու երկրների առանձին քաղաքների միջև գործընկերության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: Կողմերը շեշտել են տնտեսության և գործարար ոլորտներում առկա փոխգործակցության զարգացման ընդլայնման ուղղությամբ ջանքերի ներդրման կարևորությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայաստանյան ներքին և արտաքին ընդհանուր իրադրության և առկա զարգացումների վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալ-հումանիտար և համալիր բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերին և նախատեսվող քայլերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular