Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ֆրանսիական հարաբերությունները հազարամյա պատմություն ունեն և ամեն մի ժամանակաշրջանի վերաբերյալ շատ կարևոր իրադարձությունների մասին կարելի է խոսել․ Խաչատուրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` նախագահը նշել է. «Ուրախ եմ ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Վստահ եղեք, որ մեզ համար միշտ հաճելի է Ֆրանսիայի պաշտոնական և ոչ պաշտոնական պատվիրակությունների հետ հանդիպել: Առիթն օգտագործելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այն մեծ աշխատանքի համար, որ կատարում եք հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում: Ցանկանում եմ նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, Ֆրանսիայի Ազգային ժողովին, Սենատին, բոլոր պատգամավորներին, ինչպես նաև Ֆրանսիայի տեղական իշխանությունների ներկայացուցիչներին այն աջակցության համար, որ ցուցաբերում են այս տարիների ընթացքում՝ հատկապես Լեռանային Ղարաբաղի հետ կապված իրադարձությունների ժամանակ և այսօր նաև՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող սոցիալ-հումանիտար օգնության հարցում: Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները հազարամյա պատմություն ունեն և ամեն մի ժամանակաշրջանի վերաբերյալ շատ կարևոր իրադարձությունների մասին կարելի է խոսել: Սակայն ես այսօր ուզում եմ հատկապես նշել անկախացումից հետո այն մեծ աջակցության մասին, որը ցուցաբերել է Ֆրանսիան Հայաստանի Հանրապետությանը: Այսօրվա ձեր այցելությունը գնահատում եմ որպես կատարված աշխատանքին լրացուցիչ նպաստող գործոն և մեր հարաբերությունների ամրապնդումը խթանելու հերթական քայլ»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Մարտին Վասալը նշել է. «Պարոն նախագահ, մենք շատ զգացված ենք հյուրընկալության և ջերմ խոսքերի և այն վերաբերմունքի համար, որին հանդիպում ենք Հայաստանում: Հայ-ֆրանսիական բարեկամությունն իրապես դարավոր է և մեր այցելությունն էլ նպատակ ունի նոր թափ հաղորդել մեր գործընկերությանը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության լայն օրակարգի վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել երկու երկրների առանձին քաղաքների միջև գործընկերության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: Կողմերը շեշտել են տնտեսության և գործարար ոլորտներում առկա փոխգործակցության զարգացման ընդլայնման ուղղությամբ ջանքերի ներդրման կարևորությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայաստանյան ներքին և արտաքին ընդհանուր իրադրության և առկա զարգացումների վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալ-հումանիտար և համալիր բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերին և նախատեսվող քայլերին:

21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչ«Պորտուն»՝ Պորտուգալիայի չեմպիոն Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինՀունաստանի նախագահը ժամանեց Երևան Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 3-ին Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան «Կարևորը անձը չէ, այլ հարաբերություններն են». Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Հայաստանում «ռուս» թեկնածուի մասինՆախկին նախագահ. Մենք երբեք չենք միանա Եվրամիությանը և կկորցնենք ռուսական շուկան Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ ՀՀ նախկին վարչապետը բացառիկ հարցազրույց է տվել RIA Voronezh-ինԻրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios «Անդարձելիության կետը». Երևանի վերադարձը հետաձգվել է, այլ ոչ թե չեղարկվելՄամուլի ազատության միջազգային օր․ պատմության այս օրը (03 մայիս)Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Լենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել ԿուբաԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄայիսի 5-ին Գյումրիում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճը Դեսպան Համբարձումյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի փոխնախարարին Արևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համարՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-նԲաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Մայիսի 3-ին կայանալիք «Նոա»-«Փյունիկ» հանդիպմանը կգործի հյուրասիրություն Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի ՀայաստանՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր էԱրտաշատի խճուղում մեքենաներ են բախվել, վարորդները հոսպիտալացվել են Հայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Բարսելոնան կարող է կորցնել երեք խաղացողի Ռեալ Մադրիդի դեմ խաղից առաջ Մակրոնը Գյումրիում կմասնակցի համերգի․ փողոցներ կփակվեն․ մանրամասներ Թրամփը խոսել է Օբամայի և Բայդենի մասին Հայաստանում ամենատաք մայիսը դիտվել է 2021 թվականին Կենսաչափական նոր անձնագրերը տպագրվում են ՆիդեռլանդներումԱրտակարգ դեպք՝ Երևանում
Ամենադիտված