ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տո դուք ի՞նչ գիտեք՝ Լոռին ու՞ր ա, վերջին անգամ ե՞րբ եք եղել Բերքաբերում, որ տենց լավ գիտեք․ Փաշինյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հերթով ասեք, թե որ լրատվամիջոցից եք, պարզ կլինի, թե ձեր հույսը որն է»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց Փաշինյանը, ի պատասխան այն հարցին, թե ինչու է հանձնում Տավուշի գյուղերը, ի՞նչ երաշխիք է տալիս հայ ժողովրդին։ 


«Ո՞ր գյուղերն են համարվել մերը, Խորհրդային Հայաստանի եւ ՀՀ-ի տարածքում երբեք Բաղանիս, Այրում անունով գյուղ չի եղել, Վերին Ոսկեպար անունով գյուղ չի եղել։ ՀՀ-ի տարածքում կա եւ կլինի Ոսկեպար անունով գյուղ, ՀՀ-ում եղել է, կա եւ կլինի Բաղանիս անունով գյուղ»,-ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, որ Տավուշի մարզի 4 բնակավայրերը հանձնելուց հտո սահմանակից է դառնում Լոռու մարզը, ռամավարական նշանակության ճանապարհը անցնում է Ադրբեջանին, Փաշինյանն արձագանքեց՝ վերջին անգամ ե՞րբ եք եղել Բերքաբերում, որ տենց լավ գիտեք։

Մանրամասն՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular