Տո դուք ի՞նչ գիտեք՝ Լոռին ու՞ր ա, վերջին անգամ ե՞րբ եք եղել Բերքաբերում, որ տենց լավ գիտեք․ Փաշինյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հերթով ասեք, թե որ լրատվամիջոցից եք, պարզ կլինի, թե ձեր հույսը որն է»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց Փաշինյանը, ի պատասխան այն հարցին, թե ինչու է հանձնում Տավուշի գյուղերը, ի՞նչ երաշխիք է տալիս հայ ժողովրդին։
«Ո՞ր գյուղերն են համարվել մերը, Խորհրդային Հայաստանի եւ ՀՀ-ի տարածքում երբեք Բաղանիս, Այրում անունով գյուղ չի եղել, Վերին Ոսկեպար անունով գյուղ չի եղել։ ՀՀ-ի տարածքում կա եւ կլինի Ոսկեպար անունով գյուղ, ՀՀ-ում եղել է, կա եւ կլինի Բաղանիս անունով գյուղ»,-ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, որ Տավուշի մարզի 4 բնակավայրերը հանձնելուց հտո սահմանակից է դառնում Լոռու մարզը, ռամավարական նշանակության ճանապարհը անցնում է Ադրբեջանին, Փաշինյանն արձագանքեց՝ վերջին անգամ ե՞րբ եք եղել Բերքաբերում, որ տենց լավ գիտեք։
Մանրամասն՝ տեսանյութում