ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


50 ժամ մեքենա վարելով` Սուրենը փրկել է ընտանիքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

«Ու որքան մոտենում էինք Հակարի կամրջին, այնքան մերոնց մոտ ավելանում էր մտավախությունը։ Քանի որ անչափահաս եմ, չգիտեին՝ ինչ կարող էր լինել ինձ հետ։ Ադրբեջանցիները մոտեցան, ստուգեցին մեր մեքենան ու հարցրեցին տարիքս, ես խաբեցի նրանց, ասացի՝ «16 եմ», իրենք էլ թե՝ «առա՛ջ գնացեք»»:

Ստեփանակերտցի Սուրեն Ասրյանը MediaHub-ին պատմում է իր ընտանիքին պատուհասած դժվարությունների, անկախ իր տարիքի ու կամքի՝ ստանձնած պարտավորությունների կատարման ու ցանկությունների մասին։ 

Սուրենի 16-րդ տարեդարձը Հայաստանում է լրացել։ Պարտադրված գաղթի ժամանակ նա ընդամենը 15 տարեկան էր, երբ հոր հետ կիսեց ընտանիքի հոգսն ու իր վրա վերցրեց հարազատների՝ անվնաս Հայաստան տեղափոխելու պատասխանատվությունը։

«Չափազանց մեծ ուշադրությամբ վարում էի ավտոմեքենան, որ հանկարծ ինչ-որ սխալ չանեմ, մերոնք չվախենան, մանավանդ, որ իմ պատասխանատվության տակ 3 անչափահաս երեխաներ կային»,- ասում է նա։

Ասրյանների ընտանիքը Ստեփանակերտը լքել է սեպտեմբերի 28-ին։ Մյուսներից ուշ, քանի որ Սուրենի հայրը՝ Սամվել Ասրյանը, ոստիկանության՝ Ստեփանակերտ քաղաքի վարչության պետի տեղակալն էր, ուստի ծառայության բերումով ուշ պետք է դուրս գային։ Իսկ մինչ այդ նրանք ստիպված անցան ևս մի դաժան փորձության միջով։ 

«Սեպտեմբերի 25-ին Հայկազովի վառելիքի պահեստում պայթյունից տուժեց նաև հորեղբայրս՝ Հրայրը։ Նա ծանր վիճակում էր, երբ բերեցին հիվանդանոց, իսկ հաջորդ օրը տեղափոխեցին Երևան։ Դա մեր ընտանիքի համար երևի թե ամենածանր օրն էր։ Եթե անգամ շուտ դուրս գայինք Ստեփանակերտից, միևնույն է, խցանումների պատճառով մեր ուզած օրը հնարավոր չէր տեղ հասնել։ Պատրաստվեցինք, սեպտեմբերի 28-ին մենք էլ բռնեցինք գաղթի ճամփան ու 2 օր անց հասանք Հայաստան»,- ասում է պատանին։ 

Սուրենին մեքենա վարել սովորեցրել է հորեղբայրը, երբ նա դեռ 12 տարեկան էր։ Ասում է՝ պրոֆեսիոնալ վարորդ չէ, բայց ֆորսմաժորային իրավիճակում հաջողել է փրկել իր ընտանիքը։

«Հորս մեքենայի մեջ տեղավորվեցին մեր ընտանիքի անդամները, իսկ հորեղբորս մեքենայի մեջ՝ պապս, տատս, հորեղբորս կինն ու 3 անչափահաս երեխաները։ Այնքան եմ լարվել ճանապարհին, որ Եղեգնաձոր հասնելուց հետո, երբ մեր 2 ընտանիքները միավորվեցին, վերջապես աչք եմ փակել ու քնել»,- հիշում է նա։ 

Սուրենի հորեղբայրն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից ու չնայած սպիներին կամաց-կամաց առաջ է գնում։ Իսկ ինքը, որ տարիքից մի քիչ ավելի շուտ է մեծացել, տեղահանվելուց հետո դասերին զուգահեռ նաև աշխատել ու դրանով փոքրիշատե նվազեցրել է ընտանիքի հոգսը։ 

«Ես իմ ընտանիքի համար արել եմ, ինչ հնարավոր էր, մեծ բան չէ: Այդ ժամանակ ես մտածում էի հորեղբորս առողջության, ինձանից բավականին փոքր քույր-եղբայրներիս ու տատիկ-պապիկիս անվնաս տեղ հասցնելու մասին։ Ու երբ տեղ եմ հասել, միայն այդ ժամանակ եմ հասկացել, թե այս անգամ որքան երկար էր Արցախից մայր հայրենիք բերող ճանապարհը»,- հավելեց Սուրենը։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular