ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմադիր պատգամավորները Տավուշում էին. պաշտոնական և կուլիսային

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 6-ին Տավուշի մարզում էին ընդդիմադիր մի քանի պատգամավորներ՝ Սեյրան Օհանյանը, Իշխան Սաղաթելյանը, Լևոն Քոչարյանը, Գառնիկ Դանիելյանը, Ասպրամ Կրպեյանը, Աղվան Վարդանյանը և այլք։

Ընդդիմադիրներն այցելել են Նոյեմբերյան, Ոսկեպար, Կողբ։

1or.am-ի տեղեկություններով՝ Կողբի նկարչական դպրոցում նրանց համար խնջույք է կազմակերպվել։

Դպրոցի տնօրեն Կարապետ Ղուլիջանյանը, ըստ տեղի բնակիչների, դաշնակցական է և Իշխան Սաղաթելյանի ընկերը։

Ներսից ազգային երաժշտություն է լսվել: Մնացել են 2-3 ժամ։ Կողբի բնակիչների հետ հատուկ հանդիպում նախատեսված չի եղել։

Բնակիչներից մեկը 1or.am-ին ասաց․

«Իմ կարծիքով՝ մեծ սխալ են արել, որ Երևանից հասել են Կողբ ու 5500 բնակչություն ունեցող Կողբում՝ ոչ մի հանդիպում, ոչ մի մասնավոր զրույց: Եվ սա այն դեպքում, երբ մի քանի հարյուր բնակչություն ունեցող գյուղերում սակավաթիվ մարդկանց հետ հանդիպումներ են ունեցել: Կողբում, որտեղ իրենց միջոցառումն էին անում, տարածքում ժողովուրդը հավաքված էր, կարելի էր մոտենալ, շփվել»։

Բնակչի խոսքով՝ եթե հանդիպում լիներ, գյուղի մեծ մասը կմասնակցեր և հարցեր կտար։ Իսկ Ոսկեպարում ընդդիմադիրներին այնքան էլ ոգևորված չեն ընդունել։ Բնակիչներն, իհարկե, անհանգստացած են Ոսկեպարի հանձմամբ և կարևորել են Հայաստանում իշխանափոխությունը, բայց կտրուկ քայլերի գյուղում չեն պատրաստվում։

Ոմանք նույնիսկ ասել են, թե իրենց քաղաքային բնակավայրերում տուն են խոստացել՝ գյուղը հանձնելու դեպքում, կարծիքներ են հնչել, թե հիմա ընդդիմությունը խանգարելու է, որ իրենց նոր տուն տան։

Ոմանք նույնիսկ արդեն իրենց անասուններին են վաճառում, չնայած սա համատարած չէ։ Հիմնականում քննարկումներ ու բնակիչների հետ հանդիպումներ եղել են Նոյեմբերյանում, որտեղ էլ ընդդիմադիրները խոսել են գալիք ընտրությունների մասին՝ նշելով, որ պետք է լրջագույնս պատրաստվել։

Քաղաքացիները հորդորել են գնալ իշխանափոխության, փողոցային պայքարի թույլատրելի և նույնիսկ անթույլատրելի միջոցների։ Նոյեմբերյանում ավելի շատ են եղել վճռական քայլերի պատրաստ քաղաքացիները, որոնք պատրաստ են պայքարել թե՛ Ոսկեպարի, թե՛ ՀՀ սահմանային ցանկացած հատվածի համար։ Լևոն Քոչարյանին ասել են, որ եթե Երևանում փողոցային պայքար սկսեն, իրենք կմիանան, բայց նոր ընտրություններին, որոնց դեռ 2 տարուց ավելի ժամանակ կա, չեն ցանկանում սպասել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular