ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ «պարետ» Սարգիս Գալստյանի վերադարձից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը 7 ամիս անց կնոջ հետ մարտի 29-ին տեղափոխվել է Հայաստան, սակայն, այստեղ ձերբակալվել է, ապա կալանավորվել` լրտեսության մեղադրանքով։ 

MediaHub-ին հասած տեղեկություններով` Գալստյանի հարազատները դիմել են Կարմիր խաչի առաքելությանը մեղադրանքով, թե ինչո՞ւ են իրենց ուղեկցությամբ տեղափոխված անձանց կալանավորել։ Նրանք պատասխանել են, որ իրենց պարտականությունը կատարել են, պետական սահմանն անց են կացրել։ Մեր աղբյուրը փոխանցեց, որ Գալստյանն ու կինը երկար ժամանակ ինտերնետ կապ չեն ունեցել, իսկ իրենց կողմից բացված «Արցախ իմ սիրտ» ինստագրամյան խումբը փակվել է։

«Այդ խմբի միջոցով Գալստյանի կինը՝ Մարգարիտան, տեսանյութեր ու լուսանկարներ էր հրապարակում, իսկ նրանք, ովքեր օգտվում էին խմբի «ծառայությունից», փոխանցման եղանակով վճարում էին 5000 դրամ, որի ստացողը իր աղջիկն էր՝ Արփեն Գալստյանը։ Այստեղ ևս շատ տարօրինակ բան կա, որ դրա մասին ոչ ոք չխոսեց, չքննադատվեց։ Իրենց ցանկությամբ ադրբեջանցիների հետ մնացած անձինք բիզնեսով էին զբաղված»,- ասաց նա։ 

Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ նախքան իրենց վերադարձը Սարգսի ու Մարգարիտայի հարազատների հետ խոսել ու իր մտահոգությունն է հայտնել ամուսինների այնտեղ մնալու կապակցությամբ։ Գալստյանները պատմել են, որ դատարկված քաղաքում կյանքն անհետաքրքիր է։ Ստեփանակերտում զինվորականներից բացի ոչ ոք չկա, իսկ այնտեղ մնացած հայերը շփումներում անադեկվատ են, բացի այդ, Ալիևների այցի ժամանակ նրանց ելումուտն արգելված է։ 

«Տեղեկություններ ունեմ, որ նրանք ուզում էին վերադառնալ ավելի շուտ, քանի որ, ըստ իրենց, կյանքն Արցախում կանգ է առել, սակայն, մտավախություն ունեին, որ այստեղ իրենց չեն ընդունի։ Չի բացառվում, որ նրանց ադրբեջանցիներն են ուղարկել հատուկ առաքելության համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Ստեփանակերտի բնակիչը նաև տեղեկացրեց, որ Գալստյանի կինը, ըստ իրենց տեղեկությունների, ևս ձերբակալված է. Մարգարիտայի ու հարազատների հեռախոսները մարտի 29-ից այս կողմ՝ անհասանելի են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular