ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական մանիպուլացիաներն ու մասնագիտական գնահատականները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդեն տևական ժամանակ է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ է տարածում, այն մասին, որ ՀՀ զինված ուժերը կրակում են  ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ՀՀ ՊՆ-ն էլ հերքում է դրանք։ Այս ապատեղեկատվությունների հոսքին նույնիսկ արձագանքեց ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը, որը հազվադեպ է հաղորդագրություն տարածում։ Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը 1or.am-ի հետ զրույցում ասաց, որ երկու խնդիր է տեսնում։ 

«Արցախի դեպքում, 2023 թ. սեպտեմբերի կեսից սկսած թշնամին անընդհատ նմանատիպ տեղեկություններ էր տարածում և հասցրին նրան, որ ստեղծեցին տեղեկատվական հիմք՝ իբր թե պատժիչ գործողություններ իրականացնելու։ Այս տարբերակն Ադրբեջանի կողմից կյանքի իրավունք ունի՝ այսինքն թշնամին պատրաստվում է լայնածավալ պատերազմի։ Պետք է հաշվի առնել նաև, որ վերջին 1 ամսվա ընթացքում զենքով բարձված բազում ինքնաթիռներ են իջնում Բաքու՝ Իսրայելից ու Թուրքիայից։ Մյուսն էլ այն է, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունն ասում է, որ եթե տարածքներ չտանք պատերազմ է լինելու և այլն։ Այս մասով կա համազգային դիմադրություն՝ և՛բանակը չի համաձայնում թողնել դիրքերն ու իջնել, և՛ ժողովուրդը չի համաձայնում՝ հասկանալով, որ այս տարածքները հանձնելը նշանակում է նաև Տավուշի մարզի հյուսիսը, ինչպես նաև Լոռու մարզի մեծ մասը թողնել թշնամուն։ Այդ տարածքների հանձնման պարագայում թշնամին կկարողնա դիտարկել հենց Վանաձորը, Թեղուտը և այլն»,- նշեց Հոխիկյանը։

Մեդիա փորձագետի խոսքով՝ այստեղ կա ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների համատեղ պայմանավորվածություն՝ ստեղծել մշտական լարվածություն և բերել հոգեբանական մի վիճակի, որ ժողովուրդը և բանակն ասեն, ոչինչ դա էլ տվեք՝ միայն թե հանգիստ ապրենք։ Սա էր ակնարկում նաև ՀՀ վարչապետը, երբ ասում էր, եթե չտանք պատերազմ կլինի։ 

ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների համատեղ աշխատանքի մասին է խոսում նաև քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Նրա խոսքով՝ հասարակությանը հոգեբանական լարվածության մեջ են փորձում պահել, բայց ազդեցությունը շատ թույլ է։ «Գելլափ»-ի վերջին հարցումները ցույց տվեցին, որ տեղեկատվական այս հոսքից բավական հասուն ենք դարձել։ Հասարակության շատ չնչին մասն է կողմնակից, որ տարածքներ հանձնվեն։ «Գտնում եմ, որ այս մանիպուլացիաներին մեր հասարակության չնչին մասն է տրվում։ Ավելի շատ կարելի է դիտարկել այն վարկածը, որ թշնամին փորձում է միջազգային հանրության մոտ կարծիք ձևավորել, որ ագրեսորը, հարձակվողը մենք ենք։ Խնդիրն այն է, որ թշնամուն փորձում են բարեկամ ներկայացնել և նվիրատվություններ անել․ օրինակ՝ 4 գյուղ։ Մենք այլևս հոգեբանորեն պատրաստ ենք «վերջին պատերազմին», քանի որ հասկանում ենք, որ այս 4 գյուղից հետո ավելի շատ են պահանջելու»,- նշեց Մադաթյանը։ 

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի գնահատմամբ էլ նման հայտարարությունները միշտ են եղել, հիմա ինտենսիվություն է փոխվել ընդամենը․ «Սա Ադրբեջանի կողմից պատերազմի դուռը միշտ բաց պահելու ձգտումն է։ Այս քայլով, այո, Ադրբեջանը որոշակի հոգեբանական ճնշման է ենթարկում ՀՀ քաղաքացիներին և իշխանությանը։ Նաև հնարավոր առիթի դեպքում իրեն զոհի տեղ կդնի և կասի, որ հայերն առաջինը կրակեցին։ Ինչպես նաև Բրյուսելյան հանդիպումների ֆոնին փորձում է ցույց տալ, որ չի վախենում»։

Փորձագետը նկատում է, որ մեր պատերազմը չի ավարտվել և այս հայտարարությունները չեն, որ պետք է խոսեն պատերազմի նոր սրացման մասին։ Ինքն անձամբ մոտ ապագայում սրացում, էսկալացիա չի սպասում։ Ամեն դեպքում զգոնությունը կորցնել պետք չէ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular