ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշում մարդիկ շատ մարտական են տրամադրված, փորձում են ինքնակազմակերպվել. Կրպեյան

ՎԻԴԵՈ

«Մեր իրավունքների առաջին պաշտպանը և այդ իրավունքների առաջին դեսպանը մենք ենք, մենք  պետք է պարտադրենք մեր բոլոր գործընկերներին  Հայաստանում գետնի  վրա տիրող իրականությանն առերեսվել»,- ԱԳՆ դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

Նա նշեց, որ այդ առերեսումը պետք է տեղի ունենա ակցիաներով, մարդիկ ազատորեն դուրս գան փողոց և իրենց դիրքորոշումը հայտնել տեղի ունեցող իրավիճակի մասին։

Ա.Կրպեյանի խոսքով,  արդեն ժամանակն է իշխանության ստերին վերրջ դրվի և այդ  վերջ դնողը պետք է լինի հայ ժողովուրդն իր կամարտահայտությամբ. «Այն  մանդատը, որը տրվել է այս իշխանություններին էլ ավելի լավ հայրենիք, ապահով հայրենիք, դեօկուպացված  Հադրութ և Շուշի ունենալու համար, արել են հակառակը,  ստելով կորզել են այդ վստահության մանդատը և հիմա էլ Հայաստանի  սուվերեն տարածքն են թշնամուն հանձնում»։

Ա. Կրպեյանը խմբակցության անդամների հետ օրերս եղել է Տավուշի մարզում։

«Տավուշում մարդիկ  շատ մարտական են տրամադրված, մարդիկ հասկանում են մոտալուտ վտանգը հատապես այն բնակավայրերում, ուր այցելել էր  օկուպացիոն  հանցախմբի ղեկավարը և համոզմում էր մարդկանց,  որ 1-2 գրոշի դիմաց պետք է իրենց հողը, պապենական  տները հանձնեն։ Գիտեն այդ մոտալուց վտանգի մասին, ցավալիորեն հույս չունեն, որ այս պետությունը ղեկավարող  օկուպացիոն հանցախումբը պետք է կարողանա  իրենց իրավունքներն ու շահերը պաշտպանել, հետևաբար փորձում են ինքնակազմակերպվել»,- ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular