Տավուշում մարդիկ շատ մարտական են տրամադրված, փորձում են ինքնակազմակերպվել. Կրպեյան
ՎԻԴԵՈ«Մեր իրավունքների առաջին պաշտպանը և այդ իրավունքների առաջին դեսպանը մենք ենք, մենք պետք է պարտադրենք մեր բոլոր գործընկերներին Հայաստանում գետնի վրա տիրող իրականությանն առերեսվել»,- ԱԳՆ դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Նա նշեց, որ այդ առերեսումը պետք է տեղի ունենա ակցիաներով, մարդիկ ազատորեն դուրս գան փողոց և իրենց դիրքորոշումը հայտնել տեղի ունեցող իրավիճակի մասին։
Ա.Կրպեյանի խոսքով, արդեն ժամանակն է իշխանության ստերին վերրջ դրվի և այդ վերջ դնողը պետք է լինի հայ ժողովուրդն իր կամարտահայտությամբ. «Այն մանդատը, որը տրվել է այս իշխանություններին էլ ավելի լավ հայրենիք, ապահով հայրենիք, դեօկուպացված Հադրութ և Շուշի ունենալու համար, արել են հակառակը, ստելով կորզել են այդ վստահության մանդատը և հիմա էլ Հայաստանի սուվերեն տարածքն են թշնամուն հանձնում»։
Ա. Կրպեյանը խմբակցության անդամների հետ օրերս եղել է Տավուշի մարզում։
«Տավուշում մարդիկ շատ մարտական են տրամադրված, մարդիկ հասկանում են մոտալուտ վտանգը հատապես այն բնակավայրերում, ուր այցելել էր օկուպացիոն հանցախմբի ղեկավարը և համոզմում էր մարդկանց, որ 1-2 գրոշի դիմաց պետք է իրենց հողը, պապենական տները հանձնեն։ Գիտեն այդ մոտալուց վտանգի մասին, ցավալիորեն հույս չունեն, որ այս պետությունը ղեկավարող օկուպացիոն հանցախումբը պետք է կարողանա իրենց իրավունքներն ու շահերը պաշտպանել, հետևաբար փորձում են ինքնակազմակերպվել»,- ասաց նա։