ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան ակնարկել է Ադրբեջանին, որ իրավիճակի սրացման դեպքում COP 29-ը կչեղարկվի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Հինգերորդ Հանրապետության արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն, գրում է Eadaily.com-ը։

Փարիզին և Վաշինգտոնին հուզող հարցերի մեջ ներառված է իրավիճակը Հարավային Կովկասում, նշել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը։

Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և այդ կապակցությամբ Ֆրանսիան մտահոգություն է հայտնում պաշտոնական Բաքվի «ագրեսիվ գործողությունների և հռետորաբանության» առնչությամբ, նշել է նախարարը։

«Դա ներառում է կեղծիքների տարածումը, որոնք կրկնում է Բաքուն, և որով փորձում է իրավիճակի (հնարավոր) սրման պատասխանատվությունը տեղափոխել Հայաստանի վրա»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Դիմելով Բլինքենին Սեժուրնեն նաև նշել է, որ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, ի թիվս այլ բաների, պետք է ուշադրություն դարձնեն Բաքվում կայանալիք կլիմայական կոնֆերանսի (COP 29) վերաբերյալ առաջիկա խորհրդակցություններին (նախատեսված է այս տարվա նոյեմբերին):

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, որ դիտարկում է հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում հայկական զինված ուժերի ակտիվ տեղաշարժեր, սահմանային շրջաններում հայկական զորքերի կենտրոնացում և «հարձակողական աջակցության հենակետերի» ստեղծում։

Միաժամանակ Բաքվից զգուշացրել են, որ «Հայաստանի կողմից ցանկացած սադրանք վճռականորեն կանխվելու է ադրբեջանական բանակի կողմից, և իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը ընկնելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության և նրա հովանավորների վրա»:

Հայաստանի «հովանավորներ» ասելով ադրբեջանական կողմը, ըստ երևույթին, նկատի ունի Ֆրանսիան (ԵՄ) և ԱՄՆ-ը։

ՀՀ ՊՆ-ն ի պատասխան ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է, և դրանք բացառապես պաշտպանական բնույթ են կրում»։

Երևանում միաժամանակ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով օպերատիվ իրավիճակը գնահատվել է «կայուն և չկա սահմանը պաշտպանելու համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն, հետևաբար զորքերի կուտակման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular