ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը շարունակում է իր աշխարհաքաղաքական շրջադարձը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլյան քառօրյա պատերազմի  տարելիցին ընդառաջ, ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ կազմակերպության պատասխանատվության տարածքը  տարածվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ կարգավորված պետական սահմանների շրջանակներում։

Միաժամանակ ընդգծվել է, որ հարցը բավականին բարդ է, և Երևանն այն տալիս է ավելի շատ իր խնդրի վրա ուշադրություն հրավիրելու, քան պատասխան ստանալու համար, գրում է Ng.ru-ն։

ՄԳԻՄՕ-ի Կովկասի սեկտորի ղեկավար Վադիմ Մուխանովը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները և հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը չպետք է մեղավորներ փնտրեն հանրապետության բոլոր խնդիրները նրանց վրա բարդելու համար, այլ պետք է աշխատեն սահմանի ամրապնդման և պետական ինստիտուտների, այդ թվում բանակի հզորացման ուղղությամբ։

Ի վերջո, դա կլինի երկրի անվտանգության հիմնական երաշխիքը, այլ ոչ թե որոշ «կուրատորների» փոխարինումը մյուսներով։

«Նախկինում ՀԱՊԿ-ն ասում էր, որ կազմակերպությունը և Երևանը տարբեր գնահատականներ ունեն, թե որտեղ է գտնվում կազմակերպության պատասխանատվության տարածքը։ Այսինքն այնտեղ չէին կարողացել ասել, թե կոնկրետ որտեղ է գտնվում Հայաստանի սահմանը։ Այս անգամ ՀԱՊԿ-ը պարզաբանել է իր դիրքորոշումը: Իսկ ընդհանրապես մենք ականատես ենք դիվանագիտական սպարինգի։ Ավելին, Փաշինյանն առաջինը քայլ արեց, երբ հայտարարեց ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման մասին և սպառնաց դուրս գալ ռազմական դաշինքից»,- ընդգծել է Մուխանովը։

Կովկասագետի խոսքով, Փաշինյանը ՀԱՊԿ-ից իրականում որևէ արձագանք չի էլ ակնկալում և ընդհանրապես հույսը չի դնում այդ կազմակերպության օգնության վրա։ Փոխարենը, Երևանը փորձում է բարեկամանալ արևմտյան երկրների ներկայացուցիչների հետ, ուստի ապագայում նրա հարաբերությունները ռազմական բլոկի հետ, որտեղ գտնվում է ներկայումս, ավելի կվատթարանան։ Մուխանովը կարծում է, որ եթե Հայաստանի իշխանությունները ձգտեին բարելավել հարաբերությունները իրենց ներկայիս ռազմական դաշնակիցների հետ, ապա չէին ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք Մոսկվան համարում է թշնամական։

Այդ թվում Ուկրաինայի ղեկավարության հետ հանդիպումները չէին լինի։ Իր հերթին, Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը կարծում է, որ եթե նույնիսկ Երևանը ՀԱՊԿ-ից ստանար  լիովին բավարարող պատասխան, դա չէր փոխի նրա արտաքին քաղաքականությունը։

«Իմ կարծիքով, Հայաստանի իշխանությունները կշարունակեն հավատարիմ մնալ կազմակերպությունից դուրս գալու ընթացքին, քանի որ նրանց նպատակը Ռուսաստանի հետ դաշինքային հարաբերությունների վերանայումն է և աշխարհաքաղաքական շրջադարձը։ Միակ բանը, որ այժմ կարող է ազդել Փաշինյանի վրա, դա վախն է սեփական իշխանության անվտանգության համար: Ուրիշ ոչինչ Երևանին հետ չի պահի Արևմուտքի հետ մերձեցումից»,- կարծիք է հայտնել փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular