ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրյուսելը՝ Թեհրանի խոշորացույցի տակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է, այսօր Բրյուսելում սպասվում է Փաշինյան-դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը, որն ունի առանցքային նշանակություն ոչ միայն ՀՀ հետագա վարքագծի վրա, այլ իր ուղղակի ազդեցությունն ու դրսևորումները` հարավկովկասյան տարածաշրջանի վրա։

Թերևս դրանով է պայամանավորված, որ տարածաշրջանի շահագրգիռ երկրներից միայն Իրանն է, որը դեռ պաշտոնական ուղիղ անդրադարձ չի կատարել ՀՀ առաջիկա եռակողմ շփումներին։

Միայն Բաքվում օրերս ԻԻՀ դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին նշել էր, որ Արևմուտքի միջամտությունը կբարդացնի իրավիճակը Հարավային Կովկասում։ Բացի դրանից Ադրբեջանից վերջին մի քանի օրերին տարբեր մեկնաբանություններ ու հայտարարություններ են հնչում, որոնք վկայում են այն մասին, որ պաշտոնական Բաքուն անելու է ամեն ինչ իրավիճակը սրելու համար։

Մի շարք վերլուծությունների համաձայն` Ադրբեջանի այս տեղեկատվաքարոզչական արշավը պատահական չէ և միտված է ապրիլի 5-ին սպասվող բանակցություններում ադրբեջանական ճնշումը և հեռակա մասնակցությունն ապահովելուն։

Սա, ըստ գնահատականների, ձեռնտու է նաև արևմտյան ղեկավարներին, որոնք ունեն կայուն պատճառ` ՀՀ-ին լուրջ աջակցությունից խուսափելը փաթեթավորելու համար։

Ըստ էության, Փաշինյանի սերտ շփումներն արևմտյան առաջնորդների հետ և արևմտամետ որոշումներն Իրանին մտահոգում են շատ վաղուց, և իրանցի գործիչները պարբերաբար այդ մասին խոսում են։

Այդ պատճառով էլ, վստահաբար, բացառություն չէ նաև ապրիլի 5-ին սպասվող եռակողմ հանդիպումը, որը մեծ ուշադրություն է գրավել փորձագետների կողմից` հանդիպման ձևաչափի առանձնահատկության պատճառով։

Լինելով տարածաշրջանի առանցքային «դեմքերից» մեկը՝ Իրանը, բնավ, անտարբեր չէ և շատ մոտիկից հետևում է ողջ իրավիճակին, փորձում ազդել կայացվող որոշումների վրա։

Պետք է փաստենք, որ հայաստանյան իշխանությունները լավատեղյակ են, որ Արևմուտքի հետ նման շփումները սպառնալիք են Իրանի համար:

Ի դեպ, չնայած պաշտոնապես Իրանից կարծիք չհնչեց բրյուսելյան հանդիպման մասին, սակայն չի բացառվում, որ իրանական կողմը համապատասխան խողովակներով իրազեկված է, տեղեկացված է օրակարգին, այսինքն՝ նախապատրաստված է, ուստի` Իրանում հարկ չեն համարում հավելյալ լարվածություն մտցնել երկկողմ հարաբերություններում։

Այստեղ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հայտարարվել է տնտեսական հարաբերությունները և հնարավորությունները վերանայելու ցանկության մասին. հանդիպման հիմնական շեշտը դրվել է տնտեսական հարաբերությունների վրա։

Հասկանալի է, որ տնտեսության հիմքում և հարաբերությունների կենտրոնում հենց քաղաքական երկխոսությունն է, սակայն տրամաբանական է, որ Իրանը ուղիղ տեքստով չէր քննադատի տնտեսական բովանդակություն ունեցող հանդիպումը:

Ավելի լայն կոնտեքստում` Իրանն անընդհատ հայտարարել է, որ տարածաշրջանում երրորդ ուժերի ռազմական ներկայություն չի ցանկանում։

Ավելին, Իրանում վաղուց հասկացել են, թե ինչ է տեղի ունենում՝ ՌԴ դիրքերի էական թուլացում, Արևմուտքի և Թուրքիայի դիրքերի ամրապնդում։ Վերջում հավելենք, որ ՀՀ-Արևմուտք «մտերմությունը» որոշ սառնություն և փոխըմբռնման պակաս է բերել Հայաստան-Իրան հարաբերություններում, քանի որ կողմերն ունեն լիովին տարբեր տեսակետ` Արևմուտքի հարավկովկասյան քաղաքականության և ընդհանրապես Արևմուտքի քաղաքականության վերաբերյալ, ամենուր։

Սա իր հերթին խոսում է այն մասին, որ արտաքին քաղաքականության հարցում նման ռադիկալ տարբերությունը, հատկապես այս օրերին, չի կարող իր անդրադարձը չունենալ, սակայն Հարավային Կովկասն ու Մերձավոր Արևելքն ամենաբարդ սեկտորներից են, որտեղ շատ այլ հանգամանքներ ևս կարևոր են, ինչպես նաև բավականին ուժեղ ռեգիոնալ համագործակցությունը, որոնք հենց վերջին երկու տարվա ընթացքում ամրապնդվում են։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular