ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլթոնյան պլանի վերջին ակորդը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս, Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե «ՀՀ ղեկավարությունն, անկեղծ ասած, մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք տարիների պատմությունը` միտումնավոր տանում է ՌԴ-ի հետ հարաբերությունների փլուզման` մեր զինծառայողների, որոնք ծառայում են 102-րդ ռազմաբազայում, սահմանապահների, և ընդհանուր առմամբ` ՀԱՊԿ զրպարտությանը»։

Վերջինիս գնահատականով՝ «Հայաստանում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»։ Անդրադառնալով Հայաստան-ՀԱՊԿ հակասություններին՝ Լավրովը նշել է, որ Երևանում չեն խոսում այն մասին, թե կառույցը «բազմիցս է պաշտպանել Հայաստանի շահերը դժվարին իրավիճակներում»։

Ի դեպ, Լավրովը բողոքել է, որ երևանում տեղի ունեցած նիստից օրեր անց, Փաշինյանը նույնպիսի խաղաղապահ առաքելություն է հրավիրել ԵՄ-ից, որն, ըստ նրա, արդեն վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։ Նա նաև ասել է, որ ՌԴ-ն երբեք չի հրաժարվում իր պայմանավորվածություններից։

Ըստ էության, առաջին անգամ ռուսական կողմը պաշտոնական մակարդակով արձանագրում է, որ հայ-ռուսական հարաբերություններ այլևս չկան, ՀՀ իշխանությունները չեն շփվում ռուսական կողմի հետ, չկան զանգեր Մոսկվա՝ ոչ ԱԳ նախարարի, ոչ ղեկավարների մակարդակով, չկան այցեր։

Մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանություններն այս տարվանից սկսած արդեն ուղիղ ձևով խզում են հայ-ռուսական հարաբերությունները, ինչ-որ արհեստական կապ են պահում՝ ուղերձներով, նամակներով շնորհավորելով կամ ցավակցելով ռուսական կողմին։ Այլ կերպ ասած` Փաշինյանը ռուսների հետ «բլիժնի բոյ» է մտել և փորձում է ամեն գնով իրեն թանկ «ծախել» Արևմուտքին։

Դեպքերի զարգացումն այնպիսի ընթացք է ստացել, որ ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ վարում են «հեռագրային դիվանագիտություն». ՀՀ իշխանությունները «Զվարթնոց» օդանավակայանից սկսել են ռուսական ներկայությունը ՀՀ-ից դուրս բերելու գործընթացը։ Իսկ օրերս սկսեցին նաև ՀՀ-ում եթերազրկել ռուսական հաղորդումները, չի բացառվում, որ առաջիկայում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումն ընդհանրապես դադարեցվի։

Տեղի ունեցող գործընթացները բնավ զարմանալի չեն․ փաստացի, ոչ մի առանցքային շփումներ, հանդիպումներ չկան, ավելին Փաշինյանը քիչ-քիչ վերացնում է բոլոր կապող օղակները։ Տեսեք` ինչ տեղի ունեցավ․ սկզբում Նիկոլն ինքն` իր իսկ քայլերով խնդիր ստեղծեց ՀՀ-ի համար, դա բարդեց ռուսական կողմի վրա, որդեգրեց «դժգոհ» կամ «նեղացած» երկրի կարգավիճակ, որից հետո էլ սկսեց հայտարարել, որ դիվերսիֆիկացիա է սկսում։

Իրականում իրավիճակի մարազմը կայանում է նրանում, որ սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ հայ-ռուսական ավանդական հարաբերությունների քանդում և ինտենսիվ կերպով արևմտյան կողմնորոշման որդեգրում։

Հարգելինե՛րս, այն ինչ այսօր տեղի է ունենում դիվերսիֆիկացիա չէ, այլ հիմնական կողմնորոշման, դաշնակցի փոփոխություն, և գրեթե ոչ մի կասկած չկա, որ առաջիկայում օրակարգում կդրվի նաև ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու և ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցը։

Եթե չգիտեք՝ ասեմ, որ Արևմուտքում մեծ ոգևորությամբ հենց այս քայլերին են սպասում։

Իսկ թե ինչ կալամբուրի մեջ կհայտնվենք մենք ողջ ժողովրդով ու պետությունով, տվյալ դեպքում Փաշինյան Նիկոլին ընդհանրապես չի հուզում, կարևորը, որ նա բոլթոնյան իր պլանը փայլուն կերպով հասցնում է ավարտին, դե իսկ թուրքական տերերը գոհ են, հոգիները՝ փառավորված։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular