ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կեղծ օրակարգ է. Ալիևը որոշում է, Փաշինյանը` կնիքը դնում». Վիգեն Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առանց քարտեզի համաձայնեցման, դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու` Հայաստանի օրվա իշխանությունը հայտարարում է, թե այդ 4 գյուղերը մերը չեն: «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` նկատելով, որ իրականում դա Ադրբեջանն է որոշել, ինչը ՀՀ իշխանությունները ներկայացնում են որպես դելիմիտացիա և դեմարկացիա: «Ուրեմն` խաղաղության ձեր առաջարկած կոնցեպտը կեղծ օրակարագ է»,- ասաց Վ.Հակոբյանը` խոսքն ուղղելով իշխանություններին:

«Օրը մեջ Նիկոլ Փաշինյանն ինչ -որ նոր օրակարգեր է հնարում, մեկ` խաղաղության օրակարգ, մեկ ասում է սահմանադրություն եմ փոխելու, մեկ ասպարեզ նետում արտահերթ ընտրությունների թեման, 4 գյուղերի թեման։ Ամեն օր ինչ- որ օրակարգ են ստեղծում ու բոլոր ոլորտները , այդ թվում`մամուլը, արձագանքում է այդ օրակարգերին, որոնք առաջարկում է իշխանությունը», - նշեց քաղտեխնոլոգը։

«Կեղծ օրակարգ եմ համարում իշխանության առաջադրած խաղաղության կոնցեպտը, որի շուրջ, իբր, Հայաստանի իշխանությունները շարժվում են, որովհետև դա խաղաղության օրակարգ չէ: Պարզ է, որ դա կապիտուլացիայի հերթական փուլի իրագործման պլանն է։ Այսինքն՝ կեղծ օրակարգ է, որովհետև դու հայտարարում ես, որ դելիմիտացիան ու դեմարկացիան սկսում ենք Տավուշի մարզից, դա արդեն կեղծ օրակարգ է, որովհետև դու, ի սկզբանե, առանց դելիմիտացիայի և դեմարկացիայի, այսինքն` առանց քարտեզի վրա փոխհամաձայնության գալու, արդեն գետնի վրա վերջնականապես իմի բերելու, հայտարարել ես, որ քո սահմաններն այդքանն են, այդ մակետը , որ հանում է, ասում, որ 4 գյուղերն էլ մեջը չեն` ինչի՞ հիման վրա ես դու դա որոշել, ո՞ր քարտեզի հիման վրա», - նշեց փորձագետը` ամրագրելով, որ նախ պետք է կողմերը համաձայնության գան որևէ քարտեզի շուրջ, հետո գետնի վրա վերջնականապես ի մի բերեն։Առանց այդ քայլերի դու արդեն հայտարարել ես, որ այդ 4 գյուղերը քոնը չեն , բայց ի՞նչ պրոցեսի հիման վրա։ Եթե անգամ դելիմիտացիան սկսում են Տավուշի մարզից, ապա դու ո՞նց ես, ի սկզբանե, որոշել, որ այդ 4 գյուղերը Հայաստանին չեն պատկանում։ Մենք չունենք խաղաղության օրակարգ, ունենք կապիտուլացիայի օրակարգ։Իշխանական ծրագրերը որևէ աղերս չունեն դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ», - ասաց Վ. Հակոբյանը` նկատելով, որ եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք , որ այդ 4 գյուղերը մերը չեն, միևնույն է դա դելիմիտացիայի և դեմարկացիայի բավականին խորը պրոցեսի արդյունքում պետք է արձանագրել :

«Ալիևը պահանջում է, Փաշինյանը կնիքը դնում է»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը։

Աղբյուր` Փաստինֆո

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular