ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լելե-Թեփե» բարձունքում մարտերն անհամեմատ թեժ էին․ զոհվեց նաև մայոր Սուրեն Մելքումյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ամուսինս հուղարկավորվեց իր հարազատ գյուղում՝ Տումիում։ 2020-ին Հադրութի անկումից հետո չկարողացանք նրա դիակը տեղափոխել ո՛չ Ստեփանակերտ, ո՛չ Երևան։ Գոնե ստացվեց նրա գերեզմանից մի բուռ հող բերել, եղբոր կողքին տապանաքար կառուցել, որ գոնե սգալու, սփոփվելու տեղ ունենանք»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Արևիկ Մելքումյանը՝ 8 տարվա հիշողությունը վերապրելով։

2016 թվականի ապրիլի 2–ին նրա ամուսինը՝ ՊԲ մայոր Սուրեն Մելքումյանը, Արցախի հարավային թևի Ջրականի (Ջաբրայիլ) զորամասում էր, երբ Ադրբեջանը բնագծի ողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ՝ կիրառելով օդային, հարվածային, ծանր ու հեռահար զինտեխնիկա։ Մարտերն առավել թեժ էին մարտավարության առումով ռազմավարական նշանակություն ունեցող «Լելե-Թեփե» բարձունքի ուղղությամբ։ Սուրեն Մելքումյանն ու ևս 4 սպա իրենց զինվորների հետ մարտնչում են բարձունքը թշնամուն չթողնելու համար։

«Մենք Հադրութում էինք, գնալով պատերազմի ձայներն ավելի էին մոտենում, իսկ Սուրենի հետ կապ հաստատել չէր ստացվում։ Դրա համար էլ ես երեխաների հետ գնացի Տումի։ 4 օր տևած պատերազմի ընթացքում նրանից որևէ լուր ստանալ չկարողացա, փոխարենը Սուրենի զանգերին մի քանի օր ադրբեջանցիներն են պատասխանել, իսկ ես մտածում էի՝ «հավանաբար ինքը թաքնվել է անտառում», չգիտեմ, չէի ուզում վատի մասին մտածել»,- պատմում է կինը։ 

Օրեր անց Ակնայի (Աղդամ) ուղղությամբ ադրբեջանական ու հայկական կողմերի միջև տեղի է ունենում դիերի փոխանակում։ Նրանց մեջ նաև Սուրեն Մելքումյանն էր։ 

«Քառօրյա պատերազմի առաջին օրերին Վարազաթումբը, կամ առավել հայտնի «Լելե-Թեփե» բարձունքն անցել է թշնամու վերահսկողության տակ։ Սուրենը, զինված ուժերի սպաներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը և Մաքսիմ Գրիգորյանն իրենց զինվորների հետ թեժ պայքար են մղել բարձունքի ազատագրման համար։ Ցավոք, այդ ուղղությամբ հայկական կողմը, իմ ունեցած տվյալներով, տվել է 13 զոհ»։ 

Սուրենի հուղարկավորությունը տեղի է ունեցել ապրիլի 12-ին, հարազատ գյուղում։ «Ամուսնուս զոհվելու լուրն առնելուց հետո ապրելը կորցրեց իր հմայքը։ Բայց ես պետք է ապրեի հանուն իմ 4 տղաների, որ այդ ժամանակ անչափահաս էին, հանուն նրանց ապագայի։ Եվ այն, ինչ չհասցրեց անել Սուրենը, փորձեցի անել ես։ Գուցե ես ուժեղ մարդու տպավորություն եմ թողնում, գուցե իսկապես ուժեղ եմ, բայց ես այլ տարբերակ չունեի, քան ապրել»,- նշում է կինը։

Ապրիլյան պատերազմից 4 տարի անց՝ 2020-ի սեպտեմբերին, ադրբեջանական զինուժը նոր ռազմական էսկալացիա սկսեց Արցախի դեմ։ 44-օրյա արհավիրքի ընթացքում Մելքումյանների ընտանիքը կրեց հերթական հարվածը։ Շուշիի մարտերում զոհվեց նաև Սուրենի եղբայրը՝ կապիտան Մխիթար Մելքումյանը։ Ու քանի որ այդ պատերազմում կորսվեց Հադրութի շրջանը, Մխիթարը հուղարկավորվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ 

Պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ծանր ժամանակաշրջանում Արևիկին չհաջողվեց արտաշիրմել Սուրենի գերեզմանը, փոխարենը մի բուռ հող են բերել, կողք-կողքի տեղադրել 2 եղբայրների տապանաքարերը, որ կինը, զավակները, հերոսների ծնողները մխիթարվելու տեղ ունենան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular